12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Ժանգ Վենկային:

Նախագահը բարձր Է գնահատել Հայաստանի հետ ԱԶԲ-ի համագործակցությունը եւ դրա շրջանակներում Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված գործունեությունը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանկին՝ տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար եւ պարոն Ժանգ Վենկայի այցը համարել Հայաստանի եւ ԱԶԲ-ի միջեւ կայուն գործընկերային փոխհարաբերությունների վկայություն:

Ժանգ Վենկայը եւս գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2005 թվականից ի վեր բանկի փոխգործակցության մասին եւ ընդգծել, որ Ասիական զարգացման բանկն այժմ աշխատում է առաջիկա հինգ տարիների “Հայաստանի գործընկերության ռազմավարություն” փաստաթղթի վրա եւ պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի համար առաջնահերթություն համարվող ոլորտների զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների (տրանսպորտ, էներգետիկա, ճանապարհաշինություն, քաղաքաշինություն, ջրային համակարգ), ինչպես նաեւ պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանման ուղղությամբ, տեխնիկական օժանդակություն տրամադրելու տեղական կարողությունների եւ տարածաշրջանային փոխգործակցության զարգացման, ներդրումների եւ արտահանման խթանման, նորարարական եւ գիտելիքահենք տնտեսության զարգացման նպատակով:

Նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան, Ժանգ Վենկայն ընդգծել է, որ այն, իր տպավորությամբ, հրաշալի երկիր է՝ զարգացման մեծ ներուժով: Նա նաեւ բանկի պատրաստակամությունն է հայտնել Հայաստանում կազմակերպելու ներդրումային ֆորում, որը հնարավորություն կտա Հայաստանի տնտեսության մեջ ներգրավել օտարերկրյա նոր ներդրումներ եւ կնպաստի առաջնահերթ ծրագրերի իրագործմանը:

Հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ուղղությամբ աշխատանքը, մտքեր փոխանակել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո տնտեսության զարգացման հնարավորությունների շուրջ: Ժանգ Վենկայը շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ այդ պայմանագրին միանալու կապակցությամբ եւ կարծիք հայտնել, որ այն կարող է Հայաստանի տնտեսության զարգացման համար մեծ հնարավորություններ ստեղծել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ