15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանի ուղերձը Գարեգին Բ-ին

 

 

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ, մասնավորապես նշելով.

 

Վեհափա՛ռ Տեր,

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ:

 

Մենք բարձր ենք գնահատում Հայ Առաքելական Եկեղեցու և անձամբ Ձեր ավանդը մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցության պահպանման,  Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, պետություն-եկեղեցի կապերի ամրապնդման գործում:

 

Ձեր գործունեությունն այս 15 տարիների ընթացքում նպատակաուղղված է եղել ավանդական քրիստոնեական արժեքների սերմանմանը և քրիստոնեական ընկալումների ամրապնդմանը մեր ժողովրդի առօրյա կյանքում: Դուք դա կատարել և շարունակում եք կատարել անմնացորդ նվիրումով և Ձեզ բնորոշ հատուկ նախանձախնդրությամբ:

 

Կրկին շնորհավորելով Ձեզ տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, արևշատություն և Ձեր բոլոր նվիրական իղձերի իրականացում՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ի  շահ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ