02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Այս համակարգն ապացուցել է իր կենսունակությունը. Հ. Աբրահամյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: ՛՛Ջերմորեն շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Շուրջ 20 տարիների ընթացքում Հայաստանում ձևավորված տեղական ինքնակառավարման համակարգը չափազանց կարևոր դերակատարություն ունի մեր նորանկախ պետականության կայացման գործընթացում: Այս համակարգն ապացուցել է իր կենսունակությունն ինչպես համայնքների զարգացման, այնպես էլ երկրի առաջընթացի ապահովման […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ադալյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. ՛՛Դուք անցել եք ստեղծագործական մեծ ճանապարհ, հարստացրել հայ կերպարվեստը Ձեր ինքնատիպ կտավներով, որոնք հավաքականորեն ձևավորում են Ձեր ստեղծագործական յուրօրինակ աշխարհը՝ իրականի և երևակայականի սահմանագծին: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկար տարիների կյանք և ամենայն բարիք՛՛,-ասված […]

Տեղական ինքնակառավարումն առաջին քարն է կառավարման բարդ համակարգի հիմքում

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղականինքնակառավարման օրվա առթիվ ՛՛Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմՏեղական ինքնակառավարման օրվա առթիվ: ՏԻՄ-երը առանցքային դեր են խաղում մեր երկրի մարզերի, տարածաշրջանների ուհամայնքների զարգացման գործում: Անցած տարիների ընթացքում համակարգը կարողացելէ հաջողությամբ կայանալ եւ բավականին հիմնավոր կերտել իր պատմությունը: Տեղական ինքնակառավարումն առաջին քարն է կառավարման բարդ համակարգի […]

Հրավիրում են շաբաթօրյակի

Հարգելի համաքաղաքացիներ, Երեւանի քաղաքապետարանը նոյեմբերի 8-ին բոլորին հրավիրում է մասնակցելու համաքաղաքային շաբաթօրյակին եւ ծառատունկին: Մաքրման աշխատանքներին զուգահեռ կազմակերպված աշնանային ծառատունկին մայրաքաղաքում կտնկվի ավելի քան 20 հազար ծառ: Ակնկալում ենք մայրաքաղաքի մաքրությամբ ու հարմարավետությամբ մտահոգ բոլոր պետական եւ հասարակական կազմակերպությունների, կրթական եւ առողջապահական հաստատությունների, համատիրությունների եւ անհատ քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ու ներդրումը մայրաքաղաքի մաքրության ապահովման եւ […]

Շատ սերտ համագործակցություն է ձեւավորվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների միջեւ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ վերջին տարիներին շատ սերտ համագործակցություն է ձեւավորվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների միջեւ ու այդ […]

ՀԱՊԿ ԽՎ-ի դերը ոչ միայն կարեւոր է, այլեւ գտնվում է գործնական դրսեւորումների հարթությունում. Շարմազանով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 6-ին Նովո-Օգարյովոյում ի թիվս ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի անդամների` ընդունել է նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, ով հանդես է եկել ելույթով. “Ռուսաստանի Դաշնության հարգարժան Նախագահ, հարգարժան Սերգեյ Եվգենիի, հարգելի գործընկերներ, Հավաքական անվտանգության պայմանագրի […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի նորանշանակ արտակարգ եվ լիազոր դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուան Օխեդան: Նախագահը շնորհավորել է դեսպան Օխեդային մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը Հայաստանի և Ուրուգվայի միջև կապերի ամրապնդման ու զարգացման, նաև […]

Բյուջեի նախագիծը կընդգրկվի քառօրյայում

Նոյեմբերի 6-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ: Գագիկ Մինասյանի ներկայացմամբ պատգամավորներն ամփոփել են ԱԺ մշտական հանձնաժողովներում “ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին” ՀՀ օրենքի նախագծի քննարկման արդյունքները: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել “Հայաստանի Հանրապետության 2015 թ. պետական բյուջեի մասին” ՀՀ օրենքի նախագծին՝ առաջիկա քառօրյա նիստերի […]

Նախագահը Մոսկվայում ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված մրցաշարին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում ներկա է գտնվել շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական “Տաշիր” մրցաշարին: Սերժ Սարգսյանը, ով նաեւ հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է, ողջունել է միջազգային մրցաշարին մասնակցող աշխարհի մի շարք ուժեղագույն գրոսմայստերներին ու Մոսկվայի “Նովոթել” հյուրանոցում նրանց խաղին […]

Վլադիմիր Մովսիսյանը կհուղարկավորվի Երեւանի քաղաքային պանթեոնում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ պետական, քաղաքական եւ հասարակական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստում որոշվել է, որ անվանի պետական գործչի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:30-14:00-ը, “Արամ Խաչատրյան” համերգասրահում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված