02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԱԳ նախարարը կայցելի Շվեդիա

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Վալստրյոմի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը  ս.թ. նոյեմբերի 24-25-ը պաշտոնական այց կկատարի Շվեդիա: Ստոկհոլմում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Շվեդիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան  ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Ստոկհոլմի միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում։

Նախարար Գագիկ Բեգլարյանը տեղում ծանոթացավ ճանապարհաշինական աշխատանքներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այցով եղավ Երևան – Իջևան ավտոմայրուղու դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում, Տավուշի մարզի Վազաշեն – Պառավաքար ճանապարհի նոր շրջանցիկ հատվածում և Բերդ – Նավուր – Իծաքար ճանապարհահատվածում: Նախարարը տեղում ծանոթացավ 2014թ. ծրագրով հիմնանորոգված և ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական աշխատանքներին։ Առաջին կանգառը Մ4 Երևան – Իջևան ավտոմայրուղու՝ դեպի […]

Հովիկ Աբրահամյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ քննարկել է հայ-թուրքմենական համագործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան: Վարչապետը Թուրքմենստանի ընդունելությունների պալատում առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-թուրքմենական հարաբերությունները, ինչին նպաստել են երկկողմ բարձր մակարդակի այցերը: Վարչապետ Աբրահամյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը վստահություն են հայտնել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը լավ հիմք է Հայաստանի և Թուրքմենստանի համագործակցության հետագա զարգացման համար: […]

Համաժողովի հաղթողները կուղևորվեն Արևմտյան Հայաստան

Նոյեմբերի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ <<Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում>> խորագրով համաժողովը: Այն նախաձեռնել էր Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը: Ծրագրի մասնակիցներն այն երիտասարդներն էին, ովքեր  ծրագրեր, թարմ գաղափարներ էին առաջարկել 2015-ին կյանքի կոչելու համար: Մինչև նոյեմբերի 17-ը ՓԱՍՏԱՐԿ ծրագրի շրջանակներում երիտասարդներն ուղարկել էին  իրենց առաջարկ-գաղափարները, որոնք ներկայացվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակի […]

Կիպրոսի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանի ուղեկցությամբ նոյեմբերի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել 1915 թվ. Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: […]

Սերժ Սարգսյանը պարգևատրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայ-ամերիկյան խորհրդի Լուիզիանայի մասնաճյուղի նախագահ, ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Կալթակճեանին և կուսակցության կենտրոնական ու Հայաստանի վարչությունների մի խումբ ներկայացուցիչների: Հանրապետության Նախագահը Վազգեն Կալթակճեանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով` ծավալած հայանպաստ ակնառու գործունեության, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, շնորհավորել ՀՀ պետական բարձր պարգևի […]

Հայաստանում սննդի անվտանգության հարցերին մեծ կարևորություն է տրվում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հռոմում մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:   *** ՀՀ գյուղատնտեսության նախարարի ելույթը Սնուցման հարցերին նվիրված Միջազգային համաժողովին   Հարգելի՛ պարոն Նախագահող, տիկնայք և պարոնայք, Ողջունում եմ Ձեզ Սնուցման հարցերին նվիրված Միջազգային համաժողովին: Նախևառաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պարենի […]

Օմբուդսմենը խոցված ուղղաթիռի անձնակազմի վերադարձման հարցով դիմել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին հետևյալ բովանդակությամբ.  ՛՛Խորապես մտահոգված ու անհանգստացած եմ ՄԻ-24 հայկական ուղղաթիռի երեք հոգանոց երիտասարդ անձնակազմի ճակատագրով: Չզինված այս ուղղաթիռն Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցվել էր նոյեմբերի 12-ին՝ ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Միջադեպից անցել է արդեն 8 օր, սակայն ադրբեջանական կողմը թույլ […]

Հայաստանը շարունակելու է մաքսային համակարգի բարեփոխումները. Հ. Աբրահամյան

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Վարչապետն արդյունավետ է գնահատել երկկողմ համագործակցությունը և նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է մաքսային ոլորտի բարեփոխումների ընթացքը և հետագա անելիքները քննարկելու համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ մաքսային ծառայությունում վերջին տարիներին իրականացված բարեփոխումներն արդեն շոշափելի արդյունքներ են տվել. ըստ Համաշխարհային բանկի 2014 թ. ՛՛Doing […]

Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցությունը

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Կիպրոսի՝ Հայաստանի նկատմամբ դարեր շարունակ ցուցաբերած բարեկամական վերաբերմունքը մեծապես պայմանավորված է երկու ժողովուրդների հինավուրց պատմության ընդհանություններով եւ ճակատագրով: ԱԺ նախագահի խոսքով՝ հարուստ պատմական ժառանգությունը, հոգեւոր արժեքները եւ երկու ժողովուրդների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված