02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ`նախարարը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերությունները նոր լիցք կստանան: Անդրադառնալով ընթացիկ տարում իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին`նախարարը գոհունակությամբ նշեց, որ դրանց շրջանակում նախատեսված ծրագրերը բարեհաջող […]

ԱԺ նախագահի այցը շարունակվում է

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 41-րդ լիագումար նիստին: Նոյեմբերի 27-ի նիստում մասնակից երկրներն ընտրել են խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ է վերընտրվել Վալենտինա Մատվիենկոն: Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Հանդիպման ընթացքում […]

Նախագահն ընդունել է Լեհաստանի դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռաչինսկուն պաշտոնավարման անցած ավելի քան չորս տարիների ընթացքում հայ-լեհական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Երկուստեք նշվել է, որ Հայաստանի […]

Ինչ է պատահել Սուրիկ Խաչատրյանին

Ինչպես տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի կայք-էջը, նոյեմբերի 27-ին “Մալաթիա” բժշկական կենտրոնում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ենթարկվել է հերթական պրոֆիլակտիկ բժշկական զննման: Մարզպետի առողջությունը լավ է եւ հետազոտության արդյունքում առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել: Սուրիկ Խաչատրյանը առողջ է եւ զբաղված է պաշտոնեական պարտականությունների կատարմամբ: Հիշենենք, որ երեկ Henaran.am-ը տեղեկացրեց, որ Սուրիկ Խաչատրյանի սրտի անոթների հետ կապված […]

Դատախազությունը գործը հետ է ուղարկել

ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության որոշմամբ վերացվել է “Ա1+” հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը: Նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, նախաքնությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, անձին` Մարինե Խաչատրյանին տուժող ճանաչելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում վերջինիս տուժող չի ճանաչել, որի հետեւանքով Մ. Խաչատրյանին զրկել է ՀՀ […]

Հայաստանը կդառնա դատական կատարողների միջազգային միության կոնգրես

Նոյեմբերի 27‑ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ:    Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը միջոցառման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ամփոփել է Դատական կատարողների միջազգային միության 2014 թ. գործունեությունը […]

Միայն երկխոսության, փոխըմբռնման, տարբեր ինտեգրացիոն համակարգերը համադրելու միջոցով է հնարավոր արդյունավետ քաղաքականություն վարել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: Այս ձևաչափով ավանդական դարձած հանդիպմանը Հանրապետության Նախագահը դեսպանների հետ խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերին և համագործակցության զարգացման հեռանկարին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Շվեդիայի Ռիկսդագի նախագահին

Նոյեմբերի 25-ին պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ռիկսդագի նախագահ Ուրբան Ահլինի հետ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայ-շվեդական հարաբերությունները առանձնանում են բաց և կառուցողական քաղաքական երկխոսությամբ և հարաբերություններն առավել ամրապնդելու պատրաստակամությամբ։ Զրույցի ընթացքում կարևորվեց երկու խորհրդարաններում բարեկամության խմբերի գործունեությունը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ խորհրդարանական ձևաչափը կարևոր […]

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի. Էդուարդ Շարմազանով /ֆոտո/

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների՝ ապագա քաղաքագետների եւ դիվանագետների հետ: Ավելի քան երկու ժամ ընթացած ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողների բազմաբնույթ հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականության առանցքային հարցերին, սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ զարգացման միտումներին, ԼՂ հակամարտության […]

Կարեն Ճշմարիտյանը ծանոթացրել է

Փարիզում կայացել է «Բիզնես հնարավորություններ Եվրասիականտարածաշրջանում» խորագրով համաժողովը ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականությանհիմնական ուղղությունները և ներդրումային հնարավորությունները: Նոյեմբերի 25-ին Փարիզում, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Եվրասիական շաբաթ 2014-ի շրջանակներում, տեղի է ունեցել գործարար համաժողով` «Բիզնես հնարավորություններ Եվրասիական տարածաշրջանում»խորագրով: Համաժողովին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը:  ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդես է եկել ելույթով` ծանոթացնելով համաժողովի մասնակիցներին Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, մեր երկրի ներդրումային միջավայրին և գործարար հնարավորություններին: Գործարար համաժողովին իրենց մասնակցությունն են ունեցել Եվրասիական տարածաշրջանի, ՏՀԶԿ անդամ երկրների բարձրաստիճան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված