08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը կդառնա դատական կատարողների միջազգային միության կոնգրես

Նոյեմբերի 27‑ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ:
   Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը միջոցառման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ամփոփել է Դատական կատարողների միջազգային միության 2014 թ. գործունեությունը եւ աշխատանքները: Լեո Նետենը բարձր է գնահատել Միության համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԲ-ի, ԱՄՀ-ի, Եվրոպայի խորհրդի արդարադատության հանձնաժողովի, ՄԱԿ-ի միջազգային առեւտրային հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի, Միջազգային մասնավոր իրավունքի Հաագայի համաժողովի, Եվրոպայի իրավաբանական ինստիտուտի, ինչպես նաեւ մի շարք այլ կառույցների հետ:
   Իր ելույթում Լեո Նետենն անդրադարձել է Հայաստանում կազմակերպված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովին եւ նշել, որ ՀՀ հարկադիր կատարման ծառայության հետ բարձր մակարդակի սերտ համագործակցություն է ձեւավորվել: Կարեւորելով գիտաժողովի թեմայի արդիականությունը՝ Լեո Նետենը բարձր է գնահատել միջոցառման կազմակերպումը եւ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Նա տեղեկացրել է, որ 2015 թ. ամռանը Մադրիդում տեղի կունենա Դատական կատարողների միջազգային միության կոնգրեսը, որի շրջանակում կստորագրվի ՀՀ հարկադիր կատարման ծառայության՝ Միության անդամ դառնալու մասին փաստաթուղթը:
  

Նիստի հանդիսավոր բացմանը ելույթով է հանդես եկել նաեւ Եվրոպայի Խորհրդի արդարադատության արդյունավետության հանձնաժողովի նախագահ Ջոն Սթեյսին:
  

Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը նախօրեին մասնակցել է նաեւ Եվրոպական անդամ երկրների համապատասխան ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին, որի ընթացքում ներկայացվել եւ քննարկվել են հարկադիր կատարման գործառույթներին առնչվող մի շարք հարցեր: Կարեւորվել է փորձի փոխանակմանն ու միջազգային համագործակցության խորացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
   

Մանրամասներն այստեղ

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ