ՀՀ նախագահը հանդիպումներ է ունեցել Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի եւ Արագածոտնի մարզեր: Հանրապետության Նախագահն այցելել է “Արմավիր” քրեակատարողական հիմնարկի նորակառույց վարչական եւ առաջին բնակելի մասնաշենք: Սերժ Սարգսյանը ոլորտի պատասխանատուների եւ հիմնարկի շահագործման հանձնման կապակցությամբ հրավիրված` Հայաստանում ԱՄՆ դեսպանի, ԵԱՀԿ գրասենյակի ու միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների եւ այլ հրավիրյալների հետ միասին ծանոթացել է իրականացված աշխատանքներին […]