02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Կայացել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցերով աշխատաժողովը

Դեկտեմբերի 5-ին ՀՀ կառավարության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության համատեղ ջանքերով ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցերով աշխատաժողովը:  Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:  Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների  նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի […]

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է Համաշխարհային Բանկի ներկայացուցիչներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ընդունեցՀամաշխարհային Բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի սոցիալական պաշտպանության  ևաշխատանքի հարցերով  ղեկավար Էնդրյու Մեսոնին և  Համաշխարհային Բանկի հայաստանյանգրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին:    Բարձր գնահատելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվողբարեփոխումներին Համաշխարհային բանկի կողմից ցուցաբերված  աջակցությունը՝ նախարարըընդգծեց համատեղ իրականացված ծրագրերի դրական արդյունքները և հույս հայտնեց, որ առաջիկայումևս կշարունակվի արդյունավետ համագործակցությունը:  Նախարար Արտեմ Ասատրյանը  ներկայացրեցնաև ՀՀ կառավարության նախանշած առաջնահերթությունները սոցիալական պաշտպանության ոլորտում`կարևորելով ՀՀ պետական բյուջեից ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ,հասցեական և առաջին հերթին գնահատված կարիքին համապատասխան աջակցության տրամադրումը`ներդրվող ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի շրջանակներում:   «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին ՀՀ պետական բյուջեի ծախսերի 29 տոկոսըհատկացնելը ևս համարում եմ ներդրում, որն ուղղված է մեր երկրի հիմնական կապիտալին` մարդուն»,-նշեց նախարարը:    Էնդրյու Մեսոնը ողջունեց  համակարգում  իրականացվող բարեփոխումներն ու արձանագրվածարդյունքները  և նշեց, որ  առանձնակի հաճելի և կարևոր  է աշխատել այն գերատեսչության հետ, որիծրագրերն ու աշխատանքները միտված են խոցելի խմբերի սոցիալական պաշտպանությանն ու զբաղվածության ապահովմանը:  Նա վստահություն հայտնեց, որ Համաշխարհային բանկի հետհամագործակցության  շրջանակներում նախարարության իրականացրած ծրագրերիարդյունավետությունն ու արձանագրված ձեռքբերումները կարող են լավագույն հիմքը հանդիսանալառաջիկա ծրագրերի հաջող մեկնարկի և ակնկալվող նոր դրական արդյունքների համար: Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին իր հերթին կարևորեցիրականացվող աշխատանքների հաջող ընթացքի ապահովման նպատակով այլ երկրների դրական փորձիև Հայաստանի դրական փորձի փոխանակման անհրաժեշտությունը:   Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա օրերի ընթացքում շարունակելհամատեղ մասնագիտական քննարկումները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ևՀամաշխարհային բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ` ապահովելով նոր ծրագրի հաջողմեկնարկը:  

Ադրբեջանի հերթական դիվերսիան. հակառակորդը ունի 7 զոհ

Ադրբեջանի ահաբեկչական-ֆաշիստական էությունը ապացուցվեց եւս մեկ անգամ` դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում իրականացված դիվերսիոն գործողության ժամանակ: Նման տեսակետ լրագրողների հետ զրույցում ասաց  ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, հայկական կողմի համար նորություն չէ Ադրբեջանի կերպարն ու գործողությունները, սակայն նման գործողություններով հերթական անգամ այդ երկրի ահաբեկչական տեսակն է ամրապնդվում միջազգային հանրության աչքում: “Սա առաջին […]

Նախագահն այցելել է ՛՛Սիթի-մոբիլ՛՛, ՛՛Մարկետ՛՛ ընկերությունների գրասենյակներ և ՛՛Լոֆթ՛՛ ինքնազարգացման կենտրոն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է հանրային ոլորտում ծառայություններ մատուցող «Սիթի-մոբիլ», «Մարկետ» ընկերությունների գրասենյակներ և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի և վերոնշյալ ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ Նախագահը շրջայց է կատարել ծրագրավորման տեխնոլոգիաների մշակումների և թվայնացված […]

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Էրմիտաժի 250-ամյակին նվիրված միջոցառումներին

Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային երրորդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Հարկ է նկատել, որ Էրմիտաժի 250-ամյակի տոնակատարությունների համատեքստում անցկացվող համաժողովի աշխատանքներին և դրա […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Ուրուգվայի Սենատի նախագահին

      ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 8-ին ընդունել էՈւրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ ԴանիլոԱստորիի գլխավորած պատվիրակությանը: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերինխորհրդարանում, Դանիլո Աստորիին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ եւմաղթել արգասաբեր աշխատանքային գործունեություն: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այսօր Հայաստանը եւ Ուրուգվայն ունեն փոխադարձհարգանքի, վստահության եւ պատմական բարեկամության վրա հիմնվածհարաբերություններ: Գալուստ Սահակյանը […]

Խորհրդակցություն ոստիկանապետի մոտ

 Դեկտեմբերի 6-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ: Քննարկվեցին Ամանորին նախորդող շրջանում օպերատիվ իրավիճակի վերահսկման խնդիրներ, որոնց նպատակը գույքային հանցագործությունների, մարմնական վնասվածք հասցնելու, ոգելից խմիչքի ազդեցության տակ կատարվող հանցարարքների կանխարգելումն է: Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներին կարգադրեց շուրջօրյա ուժեղացված ծառայություն իրականացնել հասարակական վայրերում, […]

Խորհրդակցություն՝ վարչապետի գլխավորությամբ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն: Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին է ներկայացրել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարությանը և ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Գյուղատնտեսության նախարարություն  կոմիտեն տեղափոխելու նպատակն է բարձրացնել ոռոգման համակարգի կառավարման արդյունավետությունը և լուծում տալ ոլորտում առկա […]

Վարչապետի մասնակցությամբ աշխատանքներն է սկսել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը նվիրված աշխատաժողովը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցերով աշխատաժողովի բացմանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ կառավարության և Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության համատեղ ջանքերով: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով միջոցառման  կազմակերպիչներին, հյուրերին և մասնակիցներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. ՛՛Վերջին տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի