19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է Համաշխարհային Բանկի ներկայացուցիչներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ընդունեցՀամաշխարհային Բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի սոցիալական պաշտպանության  ևաշխատանքի հարցերով  ղեկավար Էնդրյու Մեսոնին և  Համաշխարհային Բանկի հայաստանյանգրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին: 

 

Բարձր գնահատելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվողբարեփոխումներին Համաշխարհային բանկի կողմից ցուցաբերված  աջակցությունը՝ նախարարըընդգծեց համատեղ իրականացված ծրագրերի դրական արդյունքները և հույս հայտնեց, որ առաջիկայումևս կշարունակվի արդյունավետ համագործակցությունը:  Նախարար Արտեմ Ասատրյանը  ներկայացրեցնաև ՀՀ կառավարության նախանշած առաջնահերթությունները սոցիալական պաշտպանության ոլորտում`կարևորելով ՀՀ պետական բյուջեից ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ,հասցեական և առաջին հերթին գնահատված կարիքին համապատասխան աջակցության տրամադրումը`ներդրվող ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի շրջանակներում:

 

«Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին ՀՀ պետական բյուջեի ծախսերի 29 տոկոսըհատկացնելը ևս համարում եմ ներդրում, որն ուղղված է մեր երկրի հիմնական կապիտալին` մարդուն»,-նշեց նախարարը: 

 

Էնդրյու Մեսոնը ողջունեց  համակարգում  իրականացվող բարեփոխումներն ու արձանագրվածարդյունքները  և նշեց, որ  առանձնակի հաճելի և կարևոր  է աշխատել այն գերատեսչության հետ, որիծրագրերն ու աշխատանքները միտված են խոցելի խմբերի սոցիալական պաշտպանությանն ու զբաղվածության ապահովմանը:  Նա վստահություն հայտնեց, որ Համաշխարհային բանկի հետհամագործակցության  շրջանակներում նախարարության իրականացրած ծրագրերիարդյունավետությունն ու արձանագրված ձեռքբերումները կարող են լավագույն հիմքը հանդիսանալառաջիկա ծրագրերի հաջող մեկնարկի և ակնկալվող նոր դրական արդյունքների համար:

Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին իր հերթին կարևորեցիրականացվող աշխատանքների հաջող ընթացքի ապահովման նպատակով այլ երկրների դրական փորձիև Հայաստանի դրական փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա օրերի ընթացքում շարունակելհամատեղ մասնագիտական քննարկումները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ևՀամաշխարհային բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ` ապահովելով նոր ծրագրի հաջողմեկնարկը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ