09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Վարչապետը՝ Վրաստանում է

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Վրաստանի վարչապետը: Երկու երկրների կառավարությունների անդամներին ողջունելուց հետո Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ուղևորվել են Վրաստանի կառավարություն, որտեղ և քիչ անց տեղի կունենան բարձր մակարդակի երկկողմ բանակցություններ: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված […]

Տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ Հայաստանի մասնակցությունը ամենաբարձրն է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործակալության ՛՛Տեմպուս և երկկորղմ  համագործակցության՛՛ծրագրի ղեկավար Քլաուս Հաուպտին: Ողջունելով հյուրին՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի և բարձրագույն ուսումնական հաստատությունների համար ԵՄ կողմից իրականցվող դրամաշնորհային ծրագրերից, հատկապես ՛՛Տեմպուս՛՛ և ՛՛Էրազմուս Մունդուս՛՛ ծրագրերն ուսանողների և դասախոսների […]

Հայաստան կայցելի Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը

Ս.թ. դեկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Երևան կայցելի Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը: Էդգարս Ռինկևիչսին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախատեսված է Լատվիայի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Դեկտեմբերի 12-ին տեղի կունենան Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։

Սերժ Սարգսյանն այցելել է ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Գաֆէսճեան արվեստի կենտրոն՝ դիտել Երվանդ Քոչարի 115-ամյա հոբելյանին նվիրված “Քոչար. մարտահրավեր Ժամանակին” ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակներում՝ Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ: Ցուցահանդեսում ներկայացված է արվեստագետի ստեղծագործությունների ընտրանին՝ գլուխգործոցներ Քոչարի փարիզյան եւ երեւանյան շրջաններից. գեղանկար, քանդակ, գրաֆիկական աշխատանքներ եւ տարածանկարներ: Ցուցադրությունն ընդգրկում է […]

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Վարչապետը կմեկնի Վրաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով դեկտեմբերի 11-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վարչապետը կայցելի նաև Թբիլիսիի հայկական եկեղեցի, կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

Նախարարը այցելեց

Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Արամ Հարությունյանի հետ այցելեց Եղվարդի Նաիրիի բժշկական կենտրոն: Նախարարի ուշադրության կենտրոնում էր վիրաբուժական բաժանմունքը: Հիվանդանոցի տնօրեն Արմեն Նազարյանը ներկայացրեց, թե ինչ վիրահատություններ են իրականացվում և ինչ  ծավալներով:  Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց նաև պետական պատվերի ծավալներով: Նոր Հաճնի պոլիկլինիկայում նախարարը շրջեց կաբինետներով, այցելեց ախտորոշիչ բաժանմունք, […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ դեսպանը կնպաստի Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման […]

Վարչապետն ընդունել է ՀԲ-ի ներկայացուցիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի գլխավորությամբ:             Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տնտեսության ներկայիս վիճակին եւ զարգացման հեռանկարներին, ՀՀ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է համաշխարհային ու տարածաշրջանային տնտեսական իրողություններին եւ միջազգային շուկայի փոփոխվող իրավիճակին համահունչ տնտեսական քաղաքականության իրականացումը եւ համապատասխան տնտեսական միջավայրի […]

ԱԺ փոխնախագահն ընդունել է Չինաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Թիան Էրլունին: ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Թիան Էրլունին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ դեսպանի գործունեությունը նպաստավոր կլինի հայ-չինական ավանդական համագործակցության առավել խորացման եւ զարգացման համար: Պարոն Շարմազանովը կարեւորել է միջխորհրդարանական կապերի սերտացումն ու զարգացումը, պատգամավորական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի