18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նախարարը այցելեց

Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Արամ Հարությունյանի հետ այցելեց Եղվարդի Նաիրիի բժշկական կենտրոն: Նախարարի ուշադրության կենտրոնում էր վիրաբուժական բաժանմունքը: Հիվանդանոցի տնօրեն Արմեն Նազարյանը ներկայացրեց, թե ինչ վիրահատություններ են իրականացվում և ինչ  ծավալներով:

 Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց նաև պետական պատվերի ծավալներով: Նոր Հաճնի պոլիկլինիկայում նախարարը շրջեց կաբինետներով, այցելեց ախտորոշիչ բաժանմունք, լաբորատորիա, զրուցեց այցելուների հետ: Պոլիկլինիկայի տնօրեն Արարատ Երանոսյանը տեղեկացրեց, որ առողջության պահպանման առաջնային այս օղակում սպասարկվում է 13 000 բնակիչ, որից 3200-ը` երեխաներ: Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց Իմունականխարգելման ազգային ծրագրի ընթացքով:

 Բուժանձնակազմի հետ զրույցի ժամանակ  նախարարն անդրադարձավ 2015թ. մեկնարկող սրտի անհետաձգելի վիրահատությունների նոր ծրագրին: Կարևորեց դրա արդյունավետ իրականացումը Երևանում և մարզերում: Ցորենի ալյուրի հարստացման ծրագրի մասին խոսելիս պոլիկլինիկայի բուժաշխատողները վկայեցին, որ վերջին տարիներին աճել է անեմիաներ ունեցող մարդկանց թիվը: Արմեն Մուրադյանը կարևորեց նաև հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարը: Նա ողջունելի համարեց պոլիկլինիկայի միակ սոնոգրաֆիստ Աննա Գրիգորյանի` երրորդ երեխայի դեպքում սեռը չասելու մոտեցումը:

Նախարարի հաջորդ կանգառը Հրազդանի բժշկական կենտրոնում էր։ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով  հիմնանորոգվել են կենտրոնի  հիվանդանոցի, ծննդատան և պոլիկլինիկայի մասնաշենքերը, որոնք հագեցվել են բժշկական նորագույն սարքերով: Կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանը ներկայացրեց բժշկական կենտրոնում մատուցվող ծառայությունները: Պատվաստումների սենյակում նախարարը հետաքրքրվեց նախազորակոչի պատվաստումների իրականացմամբ, զրուցեց նախազորակոչիկների հետ: Արմեն Մուրադյանը եղավ նաև վիրահատարանում և վերակենդանացման, թրապևտիկ և ծննդաբերական բաժանմունքներում, հետաքրքրվեց հիվանդների վիճակով:

Հրազդանի բժշկական կենտրոնում տարեկան կատարվում է շուրջ 700 վիրահատություն: Ընթացիկ ամսում գրանցվել է 945 ծննունդ:

Կոտայքի մարզի բժշկական կենտրոններում ընթացքի մեջ է շտապօգնության արդիականացման ծրագիրը: Նախարարարը և շտապբուժօգնության ծառայությունը համակարգող, առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը հետաքրքրվեցին ծառայության աշխատանքներին ու խնդիրներին, հորդորեցին ակտիվացնել էլեկտրոնային համակարգին անցումը` աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար: Հաջորդիվ Կոտայքի մարզպետարանում տեղի կունենա հանդիպում բուժաշխատողների

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ