02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը. Սերժ Սարգսյան

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված ձեւաչափով գագաթնաժողովին: Քննարկվել են Եվրոպական խորհրդի՝ ս.թ. դեկտեմբերի 18-19-ի նիստի նախապատրաստական աշխատանքները, ԵԺԿ քաղաքական եւ ծրագրային հարցերը, քաղաքական իրավիճակը ԵՄ անդամ պետություններում եւ ԵԺԿ անդամ կուսակցությունների դիրքորոշումները: Հիմնական զեկույցներով հանդես են եկել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրոպական հանձնաժողովի […]

Թերաֆլյուն արգելվել է

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի “դ” ենթակետը,  գրանցման հավաստագրի իրավատիրոջ գրությունը,  ՀՀ ԱՆ “Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն” ՓԲԸ-ի 2014 թվականի դեկտեմբերի  11-ի թիվ 0101143514  գրությունը,  ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 2999-Ա հրամանով դադարեցվել է Ֆրանսիայի, […]

Գալուստ Սահակյանը շնորհավորել է

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել “Արմենպրես” լրատվական գործակալության հիմնադրման 96-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. “Արմենպրես”-ի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ պետականորեն ստեղծված առաջին լրատվական գործակալության հիմնադրման 96-ամյակի առթիվ: 1918 թվականից ի վեր, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային խորհուրդն ազդարարեց առաջին լրատվական գործակալության ծնունդը, “Արմենպրես”-ը միշտ եղել է պետականաշինության ջատագովի եւ լրատվական […]

Պարգեւատրել է Սեյրան Օհանյանը

ՊՆ վարչական համալիրում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը իր բացման խոսքում նշել է, որ գերիների հայրենադարձման առումով 2014թ. եղել է լարված աշխատանքային տարի: Նախարարը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող […]

Հովհաննիսյանը հանդիպեց Հեֆֆերնին

Երեկ տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպումը:  Նրանք քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ իրադրությունը տարածաշրջանում:  Հովհաննիսյանը երախտագիտության բարեմաղթանք ուղղեց Հեֆֆերնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:    “Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայություն

Նախագահը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին”, “Ֆինանսական համահարթեցման մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, “Ֆինանսական համահարթեցման մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, “Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին:   

Նախագահն ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (ՀԻԵԿ) տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին, ով Երևան է ժամանել՝ մասնակցելու կազմակերպության երևանյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությանը: Այն տարածաշրջանում առաջին և միակ մասնաճյուղն է: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել այն առաքելությունը, որի շրջանակներում պարոն Ֆլոգաիտիսն այցելել է Հայաստան: Սերժ Սարգսյանը Հանրային իրավունքի […]

Կառավարությունում քննարկել են ֆինանսական շուկայում վերջին օրերին ստեղծված իրավիճակը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ֆինանսական շուկայի իրավիճակին նվիրված խորհրդակցություն՝ ՀՀ-ում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկայում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և հետագա քայլերը: Երկուստեք կարևորվել է լողացող փոխարժեքի քաղաքականության շարունակումը՝ տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար: Միաժամանակ կարևոր են […]

Ամփոփվել են ԵՄ օժանդակությամբ ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած Թվինինգ ծրագրի արդյունքները

Այսօր ՛՛Կոնգրես՛՛ հյուրանոցում կազմակերպված սեմինարում ամփոփվել են Եվրոպական Միության օժանդակությամբ և ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարության ներքո 2013 թվականի հունվարի 15-ից մեկնարկած ՛՛Աղտոտման հա­մալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում՛՛ AM10/ENP-PCA/EN/06 Թվինինգ ծրագրի արդյունքները: Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության  շրջակա միջավայրի, բնության պահպանության, շինարարության ու միջուկային անվտանգության դաշնային նախարարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի