02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00–ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ տանող ավտոճանապարհից, որը փակ է փլուզման […]

Աշխատում են

Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 15-րդ նիստը, որը համանախագահել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Եվրոպական արտաքին հարաբերությունների  ծառայության Ռուսաստանի,  Արևելյան  Գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային  համագործակցության և ԵԱՀԿ հետ հարաբերությունների  վարչության տնօրեն Գունար Վիգանդը: Նիստին մասնակցում էր հայկական պատվիրակությունը հետևյալ կազմով՝ ՀՀ էկոնոմիկայի, արտաքին գործերինախարարության, արդարադատության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնականպաշարների ախարարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը: Նիստի ժամանակ կողմերը քննարկել են Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ  համագործակցությանն  առնչվող  ընթացիկ հարցեր, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական և ոլորտային երկկողմ համագործակցության ապագա իրավական ձևաչափի ձևավորմանն ու առևտրատնտնտեսական հարաբերությունների ապագային, ինչպես նաև ԵՄ կողմից  Հայաստանի  Հանրապետությանը տրամադրվող  աջակցությանն ու համապատասխան ծրագրերին առնչվող հարցեր:  Որոշվել է շարունակել քննարկումները  և առաջիկա ամիսների  ընթացքում  տեսակոնֆերանսների և բանակցությունների միջոցով հստակեցնելայն ուղղություններն ու համագործակցութան ապագա իրավական ձևաչափում ներառման ենթակա գլուխները, որոնք ընդունելի կլինեն […]

Մառախուղ ու ձյուն

Դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը, 13-14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային գոտիներում` ձյուն: 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 2-3աստիճանով, 11-ի ցերեկը նույքանով կբարձրանա:  Երեւանում՝դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը, 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ մառախուղ: […]

ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել Յուրի Ջավադյանը

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:             Մեկ րոպե լռությամբ հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանի հիշատակը հարգելուց հետո խորհուրդը ձայների բացարձակ մեծամասնությամբ հիմնադրամի նոր գործադիր տնօրենի պաշտոնում  հաստատել է ՀՀ նախագահին առընթեր «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն, Սևանա լճի հիմնահարցերի […]

Քննարկվել են հայ-ուրուգվայական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝  վարչապետը նշել է, որ նման այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-ուրուգվայական քաղաքական փոխգործակցության մակարդակը և ընդգծել տնտեսական բնագավառում կապերի սերտացման անհրաժեշտությունը:             Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դանիլո Աստորին պատրաստակամություն է հայտնել […]

Նախագահն ընդունել է Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և գոհունակությամբ փաստել, որ անցնող 2014 թվականը հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների զարգացման համար խոստումնալից ու կարևոր տարի է և այն, անկասկած, երկու երկրների փոխհարաբերություններն ավելի խորացնելու նոր հեռանկարներ է բացում: Սերժ Սարգսյանը նշել է, թե ամենաջերմ զգացումներով […]

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀայաստանումՉինաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին:ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտականառաքելությունը սկսելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր գործունեություն՝ ինպաստ հայ-չինական բարեկամության: Գալուստ Սահակյանը կարեւորել է երկուերկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական շփումները, փոխայցելությունները եւերկկողմ հանդիպումները: Նա, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերըերկու երկրների միջեւ քաղաքական […]

ԱԺ փոխնախագահը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 9-ին հանդիպել է «Սինջարեզդիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանի,ՀԿ-ի անդամներ Մամե Ամիրանի, Համլետ Սմոյանի եւ եզդիական համայնքիներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանի հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ դեկտեմբերի 9-ը խորհրդանշական օր է, քանի որ 1948թ.-ին՝ այդ օրը, Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմիցընդունվել է «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժմանկոնվենցիա»-ն: Նրա […]

Հովհաննես Մանուկյանն ընդունել է

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Հայաստանում  Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: ՀՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Պավլյուկին արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով նրան հաջողություն հետագա  գործունեությունում: Հովհաննես Մանուկյանը նշել է, որ, չնայած կարճատև համագործակցությանը,  ԵԽ մանդատի շրջանակում հաջողվել է իրականացնել մի շարք  ծրագրեր, որոնց շարունակականությունը  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի