02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել Յուրի Ջավադյանը

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

            Մեկ րոպե լռությամբ հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանի հիշատակը հարգելուց հետո խորհուրդը ձայների բացարձակ մեծամասնությամբ հիմնադրամի նոր գործադիր տնօրենի պաշտոնում  հաստատել է ՀՀ նախագահին առընթեր «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, տ.գ.թ. Յուրի Ջավադյանի թեկնածությունը:

Հովիկ Աբրահամյանը հոգաբարձուների խորհրդի անունից շնորհավորել է Յուրի Ջավադյանին, մաղթել բեղմնավոր աշխատանք և վստահություն հայտնել, որ նա իր մասնագիտական փորձով և գիտելիքներով նոր թափ կհաղորդի ԱՎԶՀ գործունեությանը:

            Յուրի Ջավադյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ Հայաստանում անտառների վերականգնման և զարգացման գործընթացն առաջ տանելու համար:

            Քննարկվել են նաև անտառների պահպանությանը, վերականգնմանը և նոր անտառների ստեղծմանը, ինչպես նաև անտառամերձ համայնքներում ապօրինի ծառահատումների կանխարգելմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ խիստ հսկողության միջոցով բացառել ապօրինի անտառահատումները և ներկայացնել անտառամերձ համայնքներին վառելանյութով ապահովելու խնդրի լուծման տարբերակներ:

            Նիստում արծարծվել են մի շարք կազմակերպչական հարցեր ևս:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ