02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Քննարկվել են հայ-ուրուգվայական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝  վարչապետը նշել է, որ նման այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-ուրուգվայական քաղաքական փոխգործակցության մակարդակը և ընդգծել տնտեսական բնագավառում կապերի սերտացման անհրաժեշտությունը:

            Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դանիլո Աստորին պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը երկու բարեկամ երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման համար:

            Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են տնտեսության տարբեր ոլորտներում կապերի խորացմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, կարևորվել է հայ-ուրուգվայական բիզնես ֆորումի անցկացումը, ինչը նոր թափ կհաղորդի փոխադարձ ներդրումների ներգրավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

            Անդրադառնալով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամությանը՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար: Իր հերթին, Դանիլո Աստորին բարձր է գնահատել ուրուգվահայերի ներդրումն իր երկրի զարգացման գործում և նշել, որ նրանք արդյունավետ գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և նպաստում Ուրուգվայի բարգավաճմանը:

             

              

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ