16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Գալուստ Սահակյանը շնորհավորել է

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել “Արմենպրես”
լրատվական գործակալության հիմնադրման 96-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է.

“Արմենպրես”-ի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ պետականորեն
ստեղծված առաջին լրատվական գործակալության հիմնադրման 96-ամյակի առթիվ:

1918 թվականից ի վեր, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային խորհուրդն
ազդարարեց առաջին լրատվական գործակալության ծնունդը, “Արմենպրես”-ը միշտ եղել
է պետականաշինության ջատագովի եւ լրատվական դաշտի առաջատարի դիրքերում՝
լինելով մեր պատմության մի մեծ ժամանակահատվածի ականատեսն ու վավերագիրը:

Նորագույն տեխնոլոգիաների դարում գործակալությունը քայլում է ժամանակին
համահունչ եւ լրատվական դաշտի այսօրվա խճանկարում առանձնանում է պրոֆեսիոնալ,
համակողմանի, հավասարակշռված աշխատաոճով: Այն իր հարուստ տեղեկատվական բազայով
եւ առանձնահատուկ արխիվով վստահելի աղբյուր է տեղական եւ միջազգային լրահոսի
համար:

Համոզված եմ, որ հետագայում եւս “Արմենպրես”-ը կշարունակի իր բարի
ավանդույթներն ու հասարակությանը իրազեկելու շնորհակալ գործը:

Կրկին շնորհավորելով տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն,
աշխատանքային եւ ստեղծագործական եռանդ, լավատեսություն եւ բարեկեցություն»:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ

տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ