10 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՍԴՀԿ վարչության անդամները վարչապետի մոտ էին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանին, փոխատենապետ, Լիբանանի խորհրդի անդամ Սեպուհ Գալփակյանին եւ ՍԴՀԿ վարչության անդամ Գեւորգ Պերկուպերկյանին:   

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարեւորել է ավանդական այս կուսակցության դերը համազգային նշանակություն ունեցող գործընթացներում եւ կառավարության անունից համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել:

ՍԴՀԿ ներկայացուցիչները ողջունել են ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացումը եւ վերահաստատել կուսակցության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել իշխանություններին հայ ժողովրդի եւ պետության առջեւ ծառացած կարեւոր խնդիրների լուծման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության՝ գործարար միջավայրի բարելավման եւ տնտեսության մեջ ներդրումների ներգրավման ուղղությամբ կատարվող բարեփոխումների, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Արծարծվել են նաեւ ՍԴՀԿ-ի հետ երկխոսությանը եւ համագործակցությանը վերաբերող հարցեր:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ