02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Բռնագրաված սիգը տրվել է Գավառի մանկատանը

  ՀՀ բնապահպանության նախարարության՝ 17-21.11.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.28մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում եւ հաշվարկվել է 524.1հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր  […]

՛՛Լավագույն ուսուցիչ՛՛ ամենամյա մրցանակաբաշխություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ  և հանդիսապետությամբ նոյեմբերի 25–ին, ժամը 1400–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում կկայանա ՀՀ կրթության և գիտության նախարարության ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համագործակցությամբ իրականացվող ՛՛Հայոց պատմություն՛՛, ՛՛Հայոց եկեղեցու պատմություն՛՛, ՛՛Հայոց լեզու և գրականություն՛՛, բնագիտական  առարկաների ուսուցիչների և դասվարների ՛՛Լավագույն ուսուցիչ՛՛ ամենամյա […]

Ճանապարհներն անցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 12: 30–ի դրությամբ, Մարտունուց դեպի Գավառ և Մարտունուց դեպի Վարդենիս տանող ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ – տեղ մերկասառույց է: Թալինի, Արթիկի, Գյումրու, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի, Ճամբարակի, Ջերմուկի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին, Վարդենյաց (Սելիմի ) […]

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում է

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանիգլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 23-ին ներկա է եղել “Հայաստան”համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի 2014թ.դրամահավաք-հեռախոսամարաթոնի (ֆոնետոն) փակման արարողությանը: ՀՀ ԱԺ նախագահին ուղեկցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Կարեն Ավագյանը, Արմեն Ռուստամյանը եւ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը:“Հայաստան” համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի […]

Եվս մեկ պաշտոնանկություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Տիգրան Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նա­խա­րարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի հա­մա­ձայն։ Հիշեցնենք, նախօրեին ազատման դիմում էր ներկայացրել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը: Բոլորովին վերջերս պաշտոնաթող եղավ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Վերջին հրաժեշտը զոհված օդաչուներին

Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական եւ զինվորական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժամը 17.00-20.00-ն, Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում /Նոր Նորքի 5-րդ զանգված/: Նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն “Եռաբլուր” զինվորական պանթեոն:  Նոյեմբերի 25-ին, ժամը 14.00-ին` սգո միտինգ”Եռաբլուր” զինվորական պանթեոնում եւ հուղարկավորություն զինվորական արարողակարգով:  Հիշեցնենք, […]

Սպասվում են տեղումներ

Ըստ արտակարգ իրավիճակների նախարության կայքի, նոյեմբերի 24-28-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային եւ արեւելյան շրջաններում ձյան տեսքով: Քամին` հարավ-արեւելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-25-ին հատկապես արեւելյան շրջաններում կնվազի 4-6 աստիճանով: Երեւանում` նոյեմբերի 24-28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 

Անցանելի է, բայց մերկասառույց է

Հայաստանի արտակարգ իրավիճկաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սելիմի լեռնանցքը, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղը մառախլապատ են: Թեթեւ մառախուղ է նկատվում նաեւ Մեղրու սարերում: Գորայք-Սառնակունք ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Արագած գյուղում, Գեղարքունիքի մարզի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ՛՛Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումների կատարելու մասին ՀՀ օրենքը:

ՀՀ քաղաքաշինության նախարարի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Նոյեմբերի 24-25-ը Ճարտարապետների միությունների միջազգային ընկերակցությունների նախագահի հրավերով ՌԴ մայրաքաղաք Մոսկվա կմեկնի ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու Ճարտարապետների միությունների միջազգային ընկերակցությունների համաժողովի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են՝ ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ՀՀ շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ ռեկտոր` Գագիկ Գալստյանը, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ` Տիգրան Բարսեղյանը: Համաժողովի շրջանակներում նախատեսվում է աշխատանքային առանձին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված