10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

51 երեխա հոսպիտալացվել է

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.

“Երեկ ուշ երեկոյան Եղվարդ է մեկնել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մասնագետների հետ: Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28 –ին արձանագրված թունավորման հետեւանքով այս պահի դրությամբ հոսպիտալացվել է 3-6 տարեկան 51 երեխա, որից 33-ը` Եղվարդի “Նաիրի” բժշկական կենտրոն, 17-ը` Երեւանի “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` “Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոն: Եվս 7 երեխա ստանում է ամբուլատոր բուժում: Երեխաների առողջական վիճակն ունի դրական դինամիկա: Նախնական տվյալներով` երեքի մոտ հաստատվել է շիգելոս աղիքային հիվանդությունը:

Մանկապարտեզի աշխատակիցները եւս ենթարկվել են մանրէաբանական հետազոտության: Բոլոր սաների նկատմամբ բժշկական հսկողություն է սահմանվել: Թունավորման պատճառները ուսումնասիրվում են: Նախարարը մինչ ուշ գիշեր գտնվել է Եղվարդի “Նաիրի” բժշկական կենտրոնում, զրուցել երեխաների ծնողների հետ:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի խմբերը բակային համայցեր են կատարել: Կասկածելի դեպքերը հոսպիտալացվել են:

Մասնագետների կողմից ձեռնարկված համաճարակաբանական հետազոտությունները եւ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են: Երեխաների առողջական վիճակի եւ հակահամաճարակային աշխատանքների մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին: Իրավիճակը վերահսկելի է եւ գտնվում է նախարարի անմիջական հսկողության ներքո”: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ