14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը պարգևատրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայ-ամերիկյան խորհրդի Լուիզիանայի մասնաճյուղի նախագահ, ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Կալթակճեանին և կուսակցության կենտրոնական ու Հայաստանի վարչությունների մի խումբ ներկայացուցիչների: Հանրապետության Նախագահը Վազգեն Կալթակճեանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով` ծավալած հայանպաստ ակնառու գործունեության, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, շնորհավորել ՀՀ պետական բարձր պարգևի արժանանալու կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ:

Վազգեն Կալթակճեանն իր համար մեծ պատիվ է համարել Հայրենիքի բարձր պարգևին արժանանալը, երախտագիտություն հայտնել այդպիսի գնահատականի համար և ընդգծել, որ ԱՄՆ-ում ու հատկապես իր նահանգում՝ Լուիզիանայում, այսուհետ ևս շարունակելու է ի շահ Հայրենիքի, Արցախի և համայն հայ ժողովրդի իր գործունեությունը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ