30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ընդունել է վարչապետը

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Ժանգ Վենկային:

     Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ԱԶԲ հետ համագործակցությունը մեր երկրի տնտեսության զարգացման եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործընթացում: Վարչապետը կարեւորել է ենթակառուցվածքների զարգացման՝ տրանսպորտային հանգույցների, ճանապարհների կառուցման ու վերանորոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի արդիականացման համատեղ ծրագրերի իրականացումը եւ շարունակականությունը:

                ԱԶԲ փոխնախագահն արդյունավետ է գնահատել 2005 թվականից ի վեր ծավալված գործակցությունը՝ նշելով, որ այժմ բանկն աշխատում է առաջիկա հինգ տարվա «Հայաստանի գործընկերության ռազմավարության» վրա: Պարոն Ժանգը ողջունել է տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները եւ բարձր գնահատել, հատկապես, բիզնես միջավայրի բարելավման եւ ձեռնարկատիրության զարգացման ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացը:

                Զրուցակիցները գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքից, քննարկել նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանն առնչվող մանրամասներ եւ կարեւորել շինարարական աշխատանքների ժամանակին ու որակյալ կատարումը:

                Այնուհետեւ ՀՀ վարչապետը եւ ԱԶԲ փոխնախագահն անդրադարձել են համագործակցության ընդլայնման ուղղություններին: Հովիկ Աբրահամյանը, ի թիվս մի շարք այլ ծրագրերի, առաջնային է համարել առաջիկա հինգ տարվա “Հայաստանի գործընկերության ռազմավարությունում” գյուղական համայնքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոքր եւ միջին, ինչպես նաեւ կանանց ձեռնարկատիրության զարգացման ծրագրերի ներառումը:  Երկուստեք կարեւորվել է նաեւ տարածաշրջանային գործակցության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

          Վենկայ Ժանգն ԱԶԲ անունից պատրաստակամություն է հայտնել՝ շարունակել աջակցությունն ինչպես ընթացիկ ծրագրերին, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից տնտեսական առաջնահերթություններ համարվող ոլորտներին՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանում, գիտելիքահեն տնտեսության զարգացում, տեխնիկական օժանդակություն տրամադրում կարողությունների զարգացման նպատակով եւ այլն:

       Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է խորացնել բանկի հետ հաջող համագործակցությունը եւ ուշադրության կենտրոնում է պահելու համատեղ ծրագրերի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ