05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աղվան Հովսեփյանն աշխատանքի բաժանում է կատարել

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրաման է ստորագրել՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալների միջեւ աշխատանքի բաժանում կատարելու մասին:

Ըստ այդմ՝

– ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ղեկավարում եւ վերահսկում է քննչական կոմիտեի գործունեությունը, ղեկավարում ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի աշխատանքը,

– համակարգում եւ վերահսկում է ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության, ներքին անվտանգության վարչության աշխատանքները, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականների եւ մամուլի քարտուղարի աշխատանքները եւ իրականացնում ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության կառավարումը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը համակարգում է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության աշխատանքները, ինչպես նաեւ՝ ղեկավարում եւ համակարգում ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի աշխատանքները:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վ.Հարությունյանը ղեկավարում է հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության աշխատանքները:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Հարությունյանը համակարգում է զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատանքները:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանը համակարգում է միջազգային հարցումների ապահովման, կազմակերպական-վերլուծական բաժինների, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման եւ վիճակագրության վարչության աշխատանքները, համակարգում ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի եւ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովի աշխատանքները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ