10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Սպանդանոցների սեփականատերերը գյուղնախարարությունում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Լոռու, Արագածոտնի, Կոտայքի  եւ Վայոց ձորի մարզերում կառուցվող հինգ սպանդանոցների սեփականատերերին` քննարկելու շինարարական աշխատանքների հետ կապված հարցերն ու դրանց լուծման ուղիները:

Սպանդանոցները կառուցվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող “Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը” ՊԳԿ-ի ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն է  նպաստել մսի եւ մսամթերքի ոլորտում գործող մասնավոր եւ պետական ձեռնարկությունների զարգացմանն ու սպառողին անվտանգ ու որակյալ մսով եւ մսամթերքով ապահովմանը: Սպանդանոցներում նախատեսվում է իրականացնել ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավոր կենդանիների կանոնակարգված մորթ:

Հանդիպման ժամանակ սպանդանոցների սեփականատերերը նախարարին համառոտ ներկայացրել են շինարարական աշխատանքների ընթացքը:

“Մենք շատ ենք կարեւորում ժամանակակից սարքավորումներով հագեցած այս հինգ նոր սպանդանոցների կառուցումը, քանի որ դրանք կնպաստեն մեր երկրում սննդի անվտանգության ապահովմանն ու, առհասարակ, անասնապահության զարգացման խթանմանը” – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը հորդորել է սպանդանոցների սեփականատերերին տասնօրյա ժամկետում ավարտել շինարարական աշխատանքները, որպեսզի դրանք առաջիկայում հանձնվեն շահագործման: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ