03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ցավակցել են խորհրդարանի փոխնախագահները

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը ցավակցական հեռագրեր են հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետդումայի պատգամավորներին Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետդումայի փոխնախագահ Լյուդմիլա Շվեցովայի մահվան կապակցությամբ: 

Սերժ Սարգսյանը մեկնելու է Հորդանան

Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի, վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ: Հայ-հորդանանյան բանակցությունների արդյունքներով նախատեսված է մի շարք ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում:

Խորհրդակցություն Արցախում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 28-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի պատասխանատուների  մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգի հետ կապված հարցերը: Լսվել են հանձնաժողովների նախագահների համապատասխան հաղորդումները՝ շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի վերաբերյալ: Ամփոփելով խորհրդակցության արդյունքներն՝ Աշոտ Ղուլյանը […]

Արցախի զարգացմանն ուղղված ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի դրամահավաք Տորոնտոյում

Հոկտեմբերի 26-ին Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ ՛՛Հայաստան՛՛համահայկական հիմնադրամի տարեկան գալա-ճաշկերույթը: Երեկոյի գլխավոր բանախոսն էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Միջոցառմանը ելույթ ունեցավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Դիմելով ներկաներին՝ նա շնորհավորեց ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի հիմնադրման 22-րդ հոբելյանը, անդրադարձավ հիմնադրամի գործունեությանը Հայաստանում ու Արցախում՝ ընդգծելով Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման […]

Օմբուդսմենն առաջարկում է ներդնել շրջանառության հարկի չափն ընտրելու հնարավորություն

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` տնտեսվարողների դժգոհությունն առաջացրած, շրջանառության հարկի օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Օմբուդսմենն առաջարկել է առևտրականների համար սահմանել շրջանառության հարկով աշխատելու երկու տարբերակ: Հիշեցնենք, որ ավելի վաղ մի խումբ առևտրականներ դիմում-բողոք էին ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Այնուհետև Պաշտպանի` սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով տեղակալն աշխատանքային քննարկում […]

Թմրանյութ՝ ներքնազգեստի մեջ

 Հոկտեմբերի 27-ին, ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ “Սեւան” քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Ս.-ին այցելության եկած ընկերոջ՝ Է. Վ.-ի մոտից անձնական խուզարկությամբ ներքնազգեստի՝ անդրավարտիքի միջից հայտնաբերել եւ առգրավել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 13,5 գրամ դեղնականաչավուն զանգված եւ 700 միլիգրամ “B 8” դաջվածքով դեղահաբի կտորներ: Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվել […]

Վարչապետն ընդունել է հայրենական կաթնամթերք արտադրողներին

   Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում կաթնամթերքի արտադրության ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն:     Հայրենական կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները եւ դրանց լուծման իրենց առաջարկությունները:      Վարչապետը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտի զարգացմանը եւ հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին կաթնամթերք արտադրողների […]

Ճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ,  ամողջ հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են երթեւեկության համար: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայություն

Ավստրիական զարգացման համագործակցությունը եւ ՄԱԶԾ-ն կօժանդակեն ՀՀ-ում գյուղատնտեսական հաշվառման ծրագրի իրականացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում Ավստրիական զարգացման համագործակցության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջեւ ստորագրվել է համաֆինանսավորման համաձայնագիր: Այն ստորագրել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն եւ ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալոիս Կրաուտը:  Համաձայնագրի նպատակն է օժանդակություն ցուցաբերել Հայաստանում 2014 թվականի գյուղատնտեսական հաշվառման ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը: Ալոիս Կրաուտը […]

Դատախազությունն ընդդեմ քննչականի

ՀՀ դատախազությունը՝ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել  է մի շարք չարաշահումներ: ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազների որոշումներով ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի  քննիչի,  ՀՀ քննչական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված