06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ավստրիական զարգացման համագործակցությունը եւ ՄԱԶԾ-ն կօժանդակեն ՀՀ-ում գյուղատնտեսական հաշվառման ծրագրի իրականացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում Ավստրիական զարգացման համագործակցության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջեւ ստորագրվել է համաֆինանսավորման համաձայնագիր: Այն ստորագրել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն եւ ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալոիս Կրաուտը: 

Համաձայնագրի նպատակն է օժանդակություն ցուցաբերել Հայաստանում 2014 թվականի գյուղատնտեսական հաշվառման ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը: Ալոիս Կրաուտը բարձր է գնահատել ՀՀ կառավարության գործունեությունը՝ Ավստրիական զարգացման համագործակցության եւ ՄԱԿ-ի գրասենյակի հետ գյուղատնտեսական համատարած հաշվառման ծրագրի առաջին փուլի իրականացման գործում: Դեսպանը հույս է հայտնել, որ ծրագրի ավարտին կլինեն հավաստի բազային տվյալներ Հայաստանի գյուղատնտեսության վերաբերյալ, ինչը կնպաստի նոր ներդրումների ներգրավմանը: 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը շնորհակալություն է հայտնել դոնոր կազմակերպություններին՝ գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքներին օժանդակելու եւ փորձագիտական աջակցություն ցուցաբերելու համար: 

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի խոսքով՝ այս ծրագիրը կրում է ռազմավարական բնույթ, ինչը կնպաստի գյուղատնտեսական հատվածում հետագա կարեւորագույն որոշումների ընդունմանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է ծրագրի իրականացումը եւ շնորհակալություն հայտնել Ավստրիական զարգացման համագործակցությանն ու ՄԱԿ-ի ՄԱԶԾ-ին ցուցաբերած օժանդակության համար:    

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ