31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Անդրադարձել է կատարվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցին

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զաֆադ Զարիֆի  հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարեւորել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորումը:  Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցին, կարեւորել […]

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի համատեղ հայտարարությունը ԶԼՄ-ների համար

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո լրագրողների համար համատեղ հայտարարություն են արել հանդիպման արդյունքների վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ պարոն Ջահանգիրիի հետ հանդիպման ընթացքում  վերահաստատել են  երկու երկրների միջեւ առկա ավանդական բարեկամական կապերը եւ հանձնառությունը՝ էլ ավելի խորացնելու առկա հարաբերությունները […]

Սեյրան Օհանյանի անակնկալ այցը

Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցով եղել է երրորդ բանակային զորամիավորման ենթակա սահմանամերձ զորամասերից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը եւ այլք: Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել զորամասում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել զորամասի անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, ստուգել է զորամասի […]

Սկսվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն

     Վարչապետ  Հովիկ Աբրահամյանն Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ  Էսհաղ Ջահանգիրիի հրավերով ժամանել է Իրան: Թեհրանի “Մեհրաբաղ” օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն ուղեւորվել է ԻԻՀ թագավորական “Սաադաբադ” պալատ, որտեղ կայացել է Հովիկ Աբրահամյանի եւ  Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում-առանձնազրույցը։     Վարչապետ Աբրահամյանը  շնորհակալություն է հայտնել  Էսհաղ Ջահանգիրիին  Իրան այցելելու հրավերի համար […]

Մերկասառույցը մշակված է

Հոկտեմբերի 20–ին` ժամը 12.00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Գորիսի եւ Կապանի տարածաշրջաններում ձյունը շարունակվում է: Վայք-Սարավան  եւ Գորիս-Սիսիան ավտոճանապարհների մերկասառույցը մշակված ու մաքրված է: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:  

Հայաստանում խոլերա չկա

Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ է գտել տեղեկատվություն, թե իբր Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 97 հասցեում կոյուղագծի խցանումից ստեղծված հակասանիտարական վիճակի պատճառով խոլերայի դեպքեր են արձանագրվել, եւ իբր 5 երեխա հոսպիտալացվել է “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոցում։ ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոցում եւ, առհասարակ, հանրապետությունում խոլերա հիվանդության որեւէ դեպքի առկայությունը։

ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Իրան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 20-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ԻԻՀ։ Հոկտեմբերի 20-ին Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հոկտեմբերի 21-ին վարչապետ Աբրահամյանը Սպահանում հանդիպում կունենա նահանգապետ Ռասուլ Զարգարփուրի, ինչպես նաեւ հայ […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդիոյին (Ֆրանսիա), ԱՄՆ համանախագահի օգնական Դևիդ Սալվոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետագա քայլերին, այդ թվում՝ ս.թ. հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը վերաբերող […]

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ու ՖԻԴԵ-ի նախագահներն ուժերն են չափել

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցել է հոկտեմբերի 16-18-ը անցկացվող “Շախմատը դպրոցներում” խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ), Հայաստանի շախմատային ֆեդերացիայի եւ Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ […]

ԼՂՀ ԱԺ նախագահի հանդիպումները Եվրախորհրդարանում

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 16-ին Բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ջոսու Խուարիստի Աբաունցի (Եվրոպական միացյալ ձախեր/Նորդ ձախ կանաչներ խմբակցություն) և Յոսեպ-Մարիա Տերիկաբրասի հետ (Եվրոպայի ազատ դաշինք/կանաչներ խմբակցության փոխնախագահ): Եվրախորհրդարանականների հետ քննարկվել են Արցախի քաղաքական և ընտրական  համակարգի  հետ կապված հարցեր, ղարաբաղյան կարգավորման թեման և Եվրոպա-Արցախ համագործակցության հեռանկարները։ Օրվա երկրոդ կեսին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված