Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ու ՖԻԴԵ-ի նախագահներն ուժերն են չափել
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցել է հոկտեմբերի 16-18-ը անցկացվող “Շախմատը դպրոցներում” խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ), Հայաստանի շախմատային ֆեդերացիայի եւ Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ անցկացվող գիտաժողովին ելույթներով հանդես են եկել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը: Բանախոսները գիտաժողովը փորձի փոխանակման հիանալի առիթ են համարել, ինչը, նրանց համոզմամբ, կխթանի շախմատի հետագա զարգացումը, կնպաստի դրա դերի եւ կարեւորության բարձրացմանը կրթական համակարգում:
Սերժ Սարգսյանն այնուհետեւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի եւ “Շախմատը դպրոցներում” միջազգային գիտաժողովի մասնակիցների հետ ներկա է գտնվել շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի քանդակի բացմանը` նրա անունը կրող շախմատի տանը: Քանդակը, որ Տիգրան Պետրոսյանի շախմատային արքա դառնալու կապակցությամբ 1965թ. ստեղծել է հայ նշանավոր քանդակագործ Արա Սարգսյանը, ավելի քան կես դար գտնվել է քանդակագործի հարազատների մոտ` նրա տուն-թանգարանում: Տիգրան Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ Արա Սարգսյանի ընտանիքը որոշել է այն նվիրել շախմատի տանը:
ՀՀ Նախագահը ներկա է գտնվել նաեւ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նորաստեղծ շախմատի դպրոցի բացման արարողությանը: Դպրոցում կարող է անվճար ուսանել 5-ից 8 տարեկան մինչեւ 350 երեխա, ինչպես մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում գործող դպրոցների սաները