16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախագահն ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսին:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ հայ-լիտվական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգանում են, տարեցտարի հարստանում է տարբեր ոլորտներում համագործակցության օրակարգը: Նախագահ Սերժ Սարգսյանը և Լինաս Լինկյավիչուսը կարևորել են ակտիվ փոխայցելություններն ու շփումները, այդ համատեքստում ջերմորեն հիշելով անցյալ տարվա մարտին Լիտվայի արտգործնախարարի այցը Հայաստան և դեռևս պաշտպանության նախարարի պաշտոնում Սերժ Սարգսյանի այցը Լիտվա, ինչը, կողմերի համոզմամբ, պաշտպանության և անվտանգության ոլորտներում ամուր հարաբերությունների, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև հետագա պարբերական շփումների հիմք դրեց:

Արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը խոսելով համագործակցության առաջիկա ծրագրերի մասին՝ նշել է, որ մոտակա ժամանակահատվածում նախատեսում է ստեղծել միջկառավարական հանձնաժողով և ակտիվորեն զարգացնել հարաբերությունները նաև տնտեսական ոլորտում: Նրա հավաստմամբ, հաջորդ ամիս կկազմակերպվի հայ-լիտվական գործարար համաժողով, որը կարող է ձևավորել փոխգործակցության բովանդակալից մեծ օրակարգ:

Լիտվայի արտգործնախարարն ընդգծել է, որ իր երկիրն աջակցել է Եվրամիության հետ Հայաստանի երկխոսությանը, և հանդիպմանը Հանրապետության Նախագահից լսելով եվրոպական արժեքներին Հայաստանի նվիրվածության մասին, համագործակցության այս ձևաչափում ևս տեսնում է ընդհանուր ծրագրեր ու Լիտվայի՝ որպես Եվրամիության անդամ երկրի դերը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Հանդիպմանը Հանրապետության Նախագահը և Լիտվայի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների մասին, անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ