17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գալուստ Սահակյանը պարգեւատրել է

Հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը «Իրավունք»
թերթի 25-ամյա հոբելյանի առթիվ պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ
Բաբուխանյանին ՀՀ ԱԺ պատվո մեդալով, իսկ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր
Հովհաննես Գալաջյանին, «Իրավունք» լրատվական կայքի պատասխանատու Արմենուհի
Հակոբյանին եւ լրագրողներ Հրանտ Սարաֆյանին ու Իլոնա Ազարյանին՝ ՀՀ ԱԺ
պատվոգրերով:

Շնորհավորելով «Իրավունք» թերթի աշխատակազմին հոբելյանի առթիվ՝ ՀՀ Ազգային
ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ «Իրավունքը» անկախության
ուղեկիցն է եւ ինչ-որ տեղ նաեւ անկախության խորհրդանիշերից մեկը: ՀՀ ԱԺ
նախագահի խոսքով՝ ավելի քան քառորդ դար «Իրավունք» թերթը լրագրողական տարբեր
ժանրերի միջոցով տարեգրում է Հայաստանի նորօրյա պատմությունը՝ իրացնելով ազատ
խոսքի սահմանադրական իրավունքը, հասարակությանը հնարավորություն տալով օգտվել
տեղեկացված եւ իրազեկված լինելու իրավունքից: Գալուստ Սահակյանը կարեւորել է
այն փաստը, որ «Իրավունքին» հաջողվել է պահպանել արդիականության սթափ
զգացողությունը, իրականության ողջամիտ ընկալումը, իրավիճակը խորը վերլուծելու
ձգտումը եւ միտումը: ՀՀ ԱԺ նախագահը թերթի աշխատակազմին մաղթել է անսպառ եռանդ
լրագրողական առաքելության իրականացման գործում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, շնորհակալություն հայտնելով
պարգեւատրման համար, նշել է, որ թերթը հավատարիմ է իր որդեգրած ազգային
գաղափարախոսությանը եւ չի խորշում հասարակական կյանքի իրադարձությունները
անաչառորեն արտացոլելուց: Նա հույս է հայտնել, որ «Իրավունք» թերթը
հնարավորություն կունենա շարունակելու իր առաքելությունը՝ պահանջված լինելով
հասարակության տարբեր խավերի կողմից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ