18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետն ընդունել է կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին: Ողջունելով կարդինալին կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել մեր երկրի համագործակցությունը Սուրբ Աթոռի հետ եւ ընդգծել Սուրբ Աթոռի դերը քրիստոնեական հավատքի ամրապնդման, աշխարհում խաղաղության եւ համերաշխության հաստատման գործում: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել կարդինալի գործունեությունը, որը նպաստում է  հոգեւոր-բարոյական արժեքների տարածմանը, մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաեւ համաշխարհային մշակույթի ժառանգության մաս կազմող հայ հոգեւոր մշակույթի ճանաչմանը:  

Կարդինալ Ռավազին կարեւորել է երկկողմ համագործակցությունը՝ հայկական մշակույթը Սուրբ Աթոռում լավագույնս ներկայացնելու գործում եւ համոզմունք հայտնել, որ փոխայցելությունները կնպաստեն Հայաստանի եւ Վատիկանի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը:

Վարչապետ Աբրահամյանը եւ կարդինալ Ռավազին քննարկել են նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, միջազգային ասպարեզում հայ մշակույթի տարածմանը վերաբերող հարցեր:     

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ