03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Դաշնակցականները հանդիպել են

Հոկտեմբերի 15-ին, ՀՅԴ Քրիստափոր Միքայելյան կենտրոնում, տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ ներկայացուցիչների եւ  Հայաստանում Վրաստանի  արտակարգ  եւ լիազոր դեսպան Թենգիզ  Շարմանաշվիլիի միջեւ: Հանդիպմանը, հյուրընկալող կողմից, ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ  Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ  Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը, ՀՅԴ Հայաստանի  Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

 Հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձան Հայաստանի  եւ Վրաստանի Հանրապետությունների փոխհարաբերություններին, երկու երկրների ընդհանուր շահերին եւ մտահոգություններին: Միասնական տեսակետ արտահայտվեց այն մասին, որ  ներկա աշխարհաքաղաքական զարգացումների շրջագծում առավել չափով կարեւորվում է եղբայրական երկու  ժողովուրդների սերտ համագործակցությունը: Շեշտվեց, որ  երկու երկրների միջեւ բնական ու անհրաժեշտ  համագործակցությունը կարող է ապագայի առումով լայն  հորիզոններ բացել  հարեւան երկրների համար:

Կողմերը անդրադարձան նաեւ վրացահայության խնդիրներին, անհրաժետ նկատվեց  քննարկել  եւ միասնաբար լուծումներ գտնել առկա եւ ծագող  հիմնահարցերին:  Կողմերը հաստատեցին նման շփումները շարունակական դարձնելու  անհրաժեշտությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ