03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Արդարադատության կառավարման ակադեմիայի նոր խորհուրդը

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց միայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի թեկնածությունը, ով գաղտնի քվեարկությամբ ընտրվեց միաձայն: “Արդարադատության ակադեմիայի մասին” ՀՀ օրենքով` Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը: Վերոնշյալ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդի նախագահն ընտրվում […]

Սուրիկ Խաչատրյանի աչքից հեռու

Այսօր հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մարզերից ժամանողները, ըստ սցենարի պետք է հավաքվեն մայրաքաղաքի ինչ-որ մասում ու երթով շարժվեն Ազատության հրապարակ: Մասնավորապես սյունեցիները հավաքվելու եմ Մյասնիկյանի արձանի մոտ: “Վաղը`հոկտեմբերի 10-ին ժամը 18:00-ին Ազատության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքից առաջ ժամը 16:00-ին ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐՍ հավաքվելու ենք Երեւանի քաղաքապետարանի դիմացի այգում` Մյասնիկյանի հուշարձանի հարեւանությամբ, երթով Ազատության հրապարակ շարժվելու […]

ՀՀ ԱԺ նախագահը ընդունել է Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորած  պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝  ՀՀ ԱԺ նախագահը  շնորհավորել է տիկին Թեոխարուսին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:  Գալուստ Սահակյանը նշել է, որ քաջատեղյակ է տիկին Թեոխարուսի կենսագրությանը, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության ընթացքում նրա կողմից […]

Երդման արարողություն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում

Հոկտեմբերի 9-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կայացավ Երեւանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողների երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էր նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ավանդույթի համաձայն` Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողները մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում երդվում են հավատարիմ մնալ ուսուցչի մասնագիտությանը: Այս տարի շուրջ 1200 ուսանող կզինվորագրվի […]

Տոնավաճառները փակ կլինեն

Հոկտեմբերի 11-ին եւ 12-ին “Էրեբունի-Երեւան” տոնի կապակցությամբ Կասյան փողոցի վերին հատվածի եւ “Մալիբու” սրճարանի հարակից տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառները չեն աշխատի:  Հոկտեմբերի 18-ից տոնավաճառները կաշխատեն բնականոն հունով։    ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

    Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է  Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին:    ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնակատարին Հայաստանի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում Եվրոպայի խորհրդի կատարած աշխատանքի համար:    Նա նշել է, որ 2013թ. մայիս-նոյեմբեր ամիսներին Հայաստանը պատիվ է ունեցել նախագահելու ԵԽ նախարարների կոմիտեում: […]

Նշանակվել են Երեւանի քննչական վարչության եւ վարչական շրջանների պետերը

         ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ Երեւան քաղաքի քննչական վարչության եւ վարչական շրջանների քննչական բաժինների պետեր նշանակելու մասին։ Այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Ջոն Սուրենի Ֆարխոյանը: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Վիգեն Մանուկի Մեսրոպյանը, Էրեբունի […]

Մասնակցել է Էդվարդ Նալբանդյանը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 9-ին մասնակցեց Մինսկում կայացած Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին։ Խորհրդի օրակարգը ներառում էր շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում նաեւ` հոկտեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի քննարկմանը ներկայացվելիք փաստաթղթերի եւ ԱՊՀ ձեւաչափում իրականացվող բազմակողմ համագործակցության վերաբերյալ: ԱՊՀ երկրների արտգործնախարարների կողմից հավանության արժանացավ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի […]

Հարկային հանցագործությունների բացահայտում համատեղ ուժերով Հայաստանն ընդունել է ԱՊՀ երկրների հարկային հետաքննության մարմինների պատվիրակություններին

Հոկտեմբերի 9-ին Երեւանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 16-րդ նիստը: Խորհուրդը հարկային հանցավորության դեմ պայքարի ուղղություններն ու երկրների համագործակցության հարցն է քննարկել ԱՊՀ գործադիր կոմիտեի եւ հրավիրված կողմերի` Լատվիայի ու Վրաստանի Հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնավորապես` ուրվագծվել է արտերկրում հաշվեհամարի բացման ոլորտում իրավախախտումների դեմ պայքարի հարցով ԱՊՀ երկրների հարկային […]

Հոկտեմբերի 9-ը տեսողության համաշխարհային օրն է

 Օրվա նպատակն է ամբողջ աշխարհում բարձրաձայնել տեսողության խանգարումներով եւ կուրությամբ տառապող մարդկանց խնդիրները եւ երկրներին հիշեցնել իրենց ստանձնած պարտավորությունների մասին: Տեսողության պահպանման եւ խնդիրների մասին իրազեկման գործում անչափ կարեւոր է նաեւ հասարակության ակտիվ մասնակցությունը: Ամբողջ աշխարհում տեսողության վերականգնման եւ կուրության կանխարգելման ռազմավարություններն ամենարդյունավետն են: Վերջին տարիներին այս ուղղությամբ լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել։         Գիտակցելով մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված