Արդարադատության կառավարման ակադեմիայի նոր խորհուրդը
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց միայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի թեկնածությունը, ով գաղտնի քվեարկությամբ ընտրվեց միաձայն:
“Արդարադատության ակադեմիայի մասին” ՀՀ օրենքով` Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը: Վերոնշյալ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով՝ դատախազ եւ դատավոր անդամների միջեւ ռոտացիոն սկզբունքով:
Հիշեցնենք, որ մինչ այսօր Արդարադատության ակադեմիայի խորհուրդը նախագահում էր Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանը:
Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմը.
Արսեն Մկրտչյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հովսեփ Բեդեւյան-Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ
Երվանդ Խունդկարյան- Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ
Համլետ Ասատրյան –Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
Էմիլ Բաբայան- ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ
Հակոբ Մարտիրոսյան – Արագածոտն մարզի դատախազ
Արթուր Դավթյան – Երեւան քաղաքի դատախազ