14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Գերմանիայի խորհրդարանի նախագահին /ֆոտո/

Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:

Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության շարունակականությունը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, հարեւան երկրի հետ նախապայմաններով խոսելը եւ Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը: Նա նկատել է, որ ի տարբերություն Գերմանիայի՝ Թուրքիան գնում է պատմությունը կեղծելու ճանապարհով:

Էդուարդ Շարմազանովն իր երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի խորհրդարանին 2005 թվականին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման համար: Նա համոզմունք է հայտնել, որ նման ոճրագործություններն ընդունելու եւ դատապարտելու ճանապարհով միայն հնարավոր կլինի կանխել դրանց կրկնությունը հետագայում: 

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումը հիմնախնդրի հարցում: Նա ընդգծել է, որ Հայաստանը հիմնահարցի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձեւաչափում ընթացող բանակցությունների շրջանակում: Բունդեսթագի նախագահն իր հերթին անթույլատրելի է համարել հակամարտության ռազմական լուծումը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ