03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ավարտվել է Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի պետական այցը Հայաստան

Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-հունական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:

ԱԳ նախարարը կայցելի Սերբիա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հրավերով ս.թ. հոկտեմբերի 2-ին պաշտոնական այց կկատարի Սերբիա: Բելգրադում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Սերբիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան  ներկայացուցիչների, Սերբ ուղղափառ եկեղեցու պատրիարքի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի, տրվել է պետական ընթրիք

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի այսօր երեկոյան տրվել է պետական ընթրիք: Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-հունական դարավոր բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին եւ դրանց զարգացման հեռանկարին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի […]

Հայաստանի վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել Հունաստանի նախագահի հետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն  աշխատանքային ճաշ է ունեցել պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ: Հայաստանի վարչապետը եւ Հունաստանի նախագահը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների բազմադարյա պատմամշակութային կապերը եւ կարեւորել տարբեր ոլորտներում հայ-հունական արդյունավետ համագործակցության ամրապնդումն ու հետագա զարգացումը: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի եւ Հունաստանի կառավարությունները պետք է շարունակեն […]

Ստորագրվել է հայ-բրիտանական ռազմական համագործակցության պլանը

Ս.թ. սեպտեմբերի 29-ից 30-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բրիտանական առաջին ռազմաքաղաքական քննարկումները ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:  Միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական ռազմական համագործակցության ներկայիս ոլորտների զարգացմանն ու նոր նախաձեռնությունների առաջադրմանն առնչվող հարցեր: Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել քննարկումների արդյունքների ամփոփումը ՀՀ պաշտպանության […]

Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է հայազգի Իսաբել Դինգիզյանին

՛՛Հարգելի տիկին Դինգիզյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Գործընկերների կողմից ցուցաբերված վստահությունը լավագույն գնահատականն է տարիների Ձեր բեղուն գործունեության եւ շվեդական հասարակության առջեւ ծառացած մի շարք խնդիրներում Ձեր ցուցաբերած աներկբա կեցվածքի: Այն նաեւ հանդիսանում է շվեդական քաղաքականության մեջ կնոջ դերի իրական արժեւորման արդյունք, որը ինչպես միանշանակորեն դրական ազդեցություն է ունեցել […]

Տուբերկուլոզի հիմնահարցերը նախարարության եւ ԱՀԿ ուշադրության կենտրոնում

Ամերիկայի միացյալ նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջեւ կնքված պայմանագրի շրջանակում եվրոպական տարածաշրջանային գրասենյակը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակն իրականացնում են “Տուբերկուլոզի հսկողության ծրագիրը Հայաստանում” 2014-2016թթ.: Օրերս տեղի ունեցավ առաքելություն` Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների բուժման եւ խնամքի կազմակերպման մշակմանն աջակցելու նպատակով:  Առաքելությունն իրականացվեց […]

ՀՀ ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը նոր հեռանկարներ է բացում նաև օտարերկրյա ներդրողների համար. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասն այսօր Երևանի “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում մասնակցել են հայ-հունական գործարար համաժողովին, որտեղ հանդես են եկել ողջույնի խոսքով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը հայ-հունական գործարար համաժողովին.   Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հարգելի՛ գործարարներ, Տիկնա՛ յք և պարոնա՛ յք, Ուրախ եմ ողջունել ձեզ հայ-հունական […]

Երկու նախագահների հանդիպում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ: Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և նշել, որ ջերմությամբ է հիշում իր այցը Հունաստան և վստահ է, որ բարձրաստիճան փոխայցելությունները քաղաքական, մշակութային, տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում միջպետական հարաբերություններն ամրապնդելու և համագործակցությունը զարգացնելու լավ հնարավորություն են: Հանրապետության Նախագահն […]

Վարչապետը ընդունել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը և ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին ու տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր:  Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իր քայլերն ուղղել է   տնտեսական միջավայրի բարելավմանը, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարին,  աղքատության կրճատմանը: Վարչապետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի