13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Հայաստանի վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել Հունաստանի նախագահի հետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն  աշխատանքային ճաշ է ունեցել պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ:

Հայաստանի վարչապետը եւ Հունաստանի նախագահը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների բազմադարյա պատմամշակութային կապերը եւ կարեւորել տարբեր ոլորտներում հայ-հունական արդյունավետ համագործակցության ամրապնդումն ու հետագա զարգացումը: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի եւ Հունաստանի կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ տնտեսական հարաբերություններն ավելի ակտիվացնելու, առեւտրաշրջանառության ծավալներն ավելացնելու եւ համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու համար:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ