Ոչ միայն խոսում են,կամ հայրենիքի կենացն են խմում. Սերժ Սարգսյանը բացահայտեց /վիդեո/
Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցավ ՛՛Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ դպրոց և համայնքային կենտրոն՛՛-ի ու ՛՛Գրիգոր և Պիաթրիս Պիլեզիքեան՛՛ նախակրթարանի մասնաշենքի բացման արարողությունները: Արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Կրթահամալիրում շրջայցի ժամանակ Հանրապետության Նախագահին ներկայացրել են շինարարության և շահագործման փուլերում էներգախնայող և բնապահպանական մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված աշխատանքները և ուսումնառության համար ստեղծված պայմանները:
Նախագահը ողջունեց դպրոցի ծննդյան գաղափարը: Այս դպրոցում սովորելու են անապահով ընտանիքների երեխաներ, սակայն դպրոցը իր ուսման որակով հնարավորություն ունի մրցելու վճարովի ու հեղինակավոր կրթահամալիրների հետ: Սա նշանակում է, որ հանրապետությունում կա՝ ուսումնական հաստատություն, որը կարող է ապագայում ծնել՝ նվիրյալ հայեր:
Կրթահամալիրի բացման առիթով, Հանրապետության Նախագահը Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Էդվարդ Ավետիսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալ, որով ամերիկահայ բարերարը պարգևատրվել է ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Նշենք, որ դպրոցը ստեղծելու գաղափարը պատկանում է հենց Էդվարդ Ավետիսյանին: Նախագահը նկատեց, որ մենք ունենք կայացած ու բավականին բարձրորակ կրթական համակարգ.՛՛Իսկ այս համակարգի կենսունակությունը ապահովում են այնպիսի մարդիկ, ինչպիսին պարոն Ավետիսյանն է, ինչպիսին Ռուբեն Վարդանյանն է, ինչպիսին Սեթ Սիմոնյանն է, ովքեր չեն խնայում իրենց անձնական միջոցները ներդնելու շատ կարևոր գործում, նրանք ոչ միայն խոսում են, կամ հայրենիքի կենացն են խմում, այլ հայրենիքը շենացնում են՛՛,-նշեց ՀՀ նախագահը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: