28 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ներկայացրել է նորանշանակ պետին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին:

՛՛Պարոն Հայրապետյանը երկարատև աշխատանքային փորձ ունի պետական կառավարման ոլորտում: Մենք մեծ սպասելիքներ ունենք՝ կապված այս կառույցի աշխատանքների  բարելավման հետ՛՛,- ասել է նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը շնորհավորել է Արմեն Հայրապետյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարին, նշել է, որ արդյունավետ, բարեխիղճ ու պարտաճանաչ աշխատանքի շնորհիվ կկարողանան կատարել հանրապետության ղեկավարության բոլոր հանձնարարությունները:

՛՛Խնդիրները բազմազան են, շատ դժվար աշխատանք է Ձեզ  սպասվում: Այս ծառայությունը մեր երկրի համար շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ կոչված է պաշտպանել սպառողների շահերը և նպաստել գործարարության զարգացմանը մեր հանրապետությունում՛՛,- նշել է Սերգո Կարապետյանը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ