26 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ արտգործնախարարն ընդունեց Ղազախստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալին

Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ղազախստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ, ՛՛Ապագայի էներգիան՛՛ խորագրով ԷՔՍՊՈ-2017 Աստանայում կայանալիք միջազգային ցուցահանդեսի ազգային համակարգող Ռապիլ Ժոշիբաևին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալը երախտագիտություն հայտնեց ՀՀ ԱԳ նախարարին՝ Հայաստանի կողմից ԷՔՍՊՈ-2017ցուցահանդեսը Աստանայում անցկացնելուն սատարելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ղազախական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերին, փոխայցելությունների, միջխորհրդարանական շփումների ակտիվացման, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Երկուստեք վստահություն հայտնվեց, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր հնարավորություններ կընձեռի՝ երկկողմ համագործակցության ընդլայնման համար։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ