03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Սպորտի նախարարի մեդալը Արա Գեւորգյանին

Սպորտի եւ երիտասարդության հարցրերի նախարար Գաբրիել Ղազարյանը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում ունեցած մեծ ներդրման համար ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության “Բացառիկ ծառայությունների համար” ոսկե մեդալով պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, հայ երաժիշտ, երգահան եւ երաժշտական պրոդյուսեր Արա Գեւորգյանին:

Նախարարը ողջունել  եւ շնորհակալություն է հայտնել ժողովրդի կողմից սիրված ու լայն ճանաչում ունեցող երգահանին՝ նրա բարձորակ երաժշտության ու բացառիկ ստեղծագործությունների համար,  որոնք նպաստում են սերունդների հայրենասիրական ոգով կրթվելուն եւ դաստիարակվելուն:

“Ես՝ որպես սպորտի ներկայացուցիչ, գիտեմ, թե որքան ոգեւորիչ կարող է լինել երաժշտությունը, որի տակ մեր մարզիկները ելույթ են ունենում, ու  կարող եմ նշել բազմաթիվ օրինակներ, երբ ձեր ստեղծագործությունների տակ են նրանք հաղթել”,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանը:

Անվանի երաժիշտ Ա. Գեւորգյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այս պարգեւի համար՝ նշելով, որ այն պարտավորեցնող է, եւ ինքը հետագայում էլ կշարունակի իր երաժշտությամբ ազգային եւ հայրենանվեր գաղափարներ սերմանել՝ դրանով իսկ նպաստելով  մեր մարզիկների նոր մարզական նվաճումներին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ