03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԶԾ կառավարիչ Հելեն Քլարկին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Հելեն Քլարկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կատարած աշխատանքն անցած 22 տարիների ընթացքում:

Կառավարության ղեկավարը կարևորել է ընթացիկ 2010-2015թթ ՄԱԿ-Հայաստան շրջանակային փաստաթղթի գնահատման և դրա հաջորդ փուլի` 2016-2020թթ. ՄԱԿ-Հայաստան զարգացման օժանդակության նոր շրջանակային փաստաթղթի մշակման գործընթացը: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ կառավարության շահագրգիռ գերատեսչու­թյունների և ՄԱԿ-ի գրասենյակի սերտ համագործակցության արդյունքում կստեղծվի համապարփակ փաստաթուղթ, որը կնպաստի Հայաստանի հետագա զարգացմանը:

                Զրուցակիցները կարևորել են ՄԱԿ-ի տարբեր կառույցների և Հայաստանի համագործակցության խորացումը, ինչպես նաև տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը:

Հելեն Քլարկը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ՄԱԿ-ի հետ ակտիվ փոխգործակցության համար և հայտնել ՄԱԶԾ-ի աջակցությունը ՀՀ կառավարության  գերակա ծրագրերի իրականացման գործընթացում: Տիկին Քլարկն ընդգծել է, որ ՄԱԶԾ-ն շարունակելու է աջակցել ՀՀ կառավարությանը պետական կառավարման արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության, սահմանների միասնական կառավարման և «Բաց կառավարման գործընկերութուն» ծրագրերի իրականացման գործում:

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ