03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Աղի ֆտորացման նպատակահարմարության խնդիրը քննարկվեց մասնագետների հետ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մի խումբ ստոմատոլոգների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց, որ առաջին անգամ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական եւ հանրային առողջապահական մասնագիտությունների ցանկը։ 

         “Կարծում եմ՝ նեղ մասնագիտացումների հստակեցումը որոշակիորեն կնպաստի ստոմատոլոգիական ծառայությունում առկա խնդիրների լուծմանը”,-ասաց նախարարը` նշելով, որ գլխավոր մասնագետներ են նշանակվել նեղ մասնագիտությունների գծով։   

         Նախարարի հրամանով գլխավոր վիրաբույժ-ստոմատոլոգ եւ իմպլանտոլոգ է նշանակվել Կարեն Գրիգորյանը, գլխավոր օրթոպեդ-ստոմատոլոգ` Լեւոն Գրիգորյանը, գլխավոր օրթոդոնտ` Արթուր Փափազյանը, գլխավոր մանկական ստոմատոլոգ` Հրանտ Տեր-Պողոսյանը։ Լազար Եսայանը կշարունակի իրականացնել ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգի պարտականությունները:  

         Նախարարը հորդորեց միասին թիմային աշխատանք տանել` ոլորտում առկա խնդիրները համատեղ ուժերով բարձրացնելու եւ լուծման ճանապարհներ գտնելու ուղղությամբ։ 

         Նշվեց, որ առողջապահական համակարգի մասնագիտությունների եւ նեղ մասնագիտությունների ցանկը հնարավորություն կտա հստակեցնել  թույլատրվող բժշկական մասնագիտությունների շրջանակը։ Նախարարը հրավիրված գլխավոր մասնագետներին հորդորեց նեղ մասնագետների իրավասությունների շրջանակը հստակեցնելու նպատակով մասնագիտացման անձնագրեր պատրաստել եւ սահմանել որակավորման բնութագրեր: 

         Այնուհետեւ քննարկվեց աղի ֆտորացման նպատակահարմարության հարցը։ Նախարարը հետաքրքրվեց, թե մինչեւ այժմ այդ ուղղությամբ ինչ հետազոտություններ են կատարվել եւ ինչպիսի մոտեցումներ կան։ Արմեն Մուրադյանը հանձնարարեց այս ուղղությամբ գնահատականներ տալ՝ հաշվի առնելով համաշխարհային փորձը, նաեւ համագործակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի, հանրային առողջապահության մասնագետների հետ: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ