20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայտնի են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածուները

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմը հայտնում է, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված կարգի համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի մասին հայտարարության հրապարակմանը՝ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին, հաջորդող 20 օրվա ընթացքում մրցույթին մասնակցելու համար ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ է դիմել թվով 14 հավակնորդ, որոնց մի մասին սահմանված կարգի համաձայն ընձեռվել է հնարավորություն սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում վերացնել ներկայացված փաստաթղթերի թերությունները:

Նշված եռօրյա ժամկետը լրանում է 27.09.2014 թվականին, որից հետո ներկայացված փաստաթղթերը տրամադրվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովին 10-օրյա ժամկետում հանձնաժողովի նիստ հրավիրելու նպատակով: Սահմանված կարգի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից նշանակվել է Հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ներառված են ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմից ստացված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելու հավակնորդների ներկայացրած փաստաթղթերի լրիվությունը եւ համապատասխանությունը որոշելու եւ մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակի հաստատման հարցը, հարցազրույցի անցկացման օրը, ժամը եւ վայրը որոշելու, այդ տեղեկատվությունը պաշտոնական կայքերում հրապարակելու, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցներին եւ հասարակական կազմակերպություններին հասցեագրված՝ հարցազրույցին մասնակցելու սահմանված ընթացակարգի եւ պայմանների վերաբերյալ ծանուցման տեքստի հաստատման հարցը:

Սահմանված կարգի համաձայն` Հանձնաժողովը փաստաթղթային ստուգման ընթացքում, անհրաժեշտության դեպքում կարող է կայացնել որոշում փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը պարզելու կամ թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատմանը վերաբերող հավելյալ տեղեկություններ պահանջելու մասին, որի պարագայում հանձնաժողովի նիստը հետաձգվում է ողջամիտ ժամկետով, բայց ոչ ուշ, քան տասն օրով: Նման որոշում չկայացնելու դեպքում Փաստաթղթային ստուգման արդյունքներով Հանձնաժողովը հաստատում է մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակը, ինչպես նաեւ հարցազրույցի անցկացման օրը, ժամը, վայրը, եւ այդ տեղեկությունները անմիջապես ուղարկում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ, որն իր հերթին մեկ օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի հասցեներով ծանուցում է մասնակիցներին եւ ապահովում տվյալների հրապարակումը պաշտոնական կայքերում: Հարցազրույցն անցկացվում է ոչ ուշ, քան հարցազրույցի մասնակիցների ցուցակը հաստատելուց հետո տասնօրյա ժամկետում:

Զանգվածային լրատվության միջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են մասնակցել մրցույթի հարցազրույցի փուլին, եթե հարցազրույցի օրից առնվազն երկու օր առաջ համապատասխան դիմում ներկայացնեն աշխատակազմին:

Դրա վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն ցուցակը հաստատելուց հետո հրապարակվող պաշտոնական հայտարարության մեջ, որի տեքստը պետք է հաստատի Հանձնաժողովը: Սահմանված ժամկետում դիմած հավակնորդներն են.

 1. Հակոբ Գեղամի Ղարախանյան – մինչը 2013 թվականը աշխատել է ՀՀ դատախազությունում՝ Լոռու մարզի դատախազ,

2. Նելիկ Նիկողոսի Հարությունյան- ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ,

3. Դավիթ Մհերի Խաչատուրյան- «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր, դասախոս

4. Վիգեն Վլադիմիրի Քոչարյան- ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս

5. Եղիշե Գրիգորի Կիրակոսյան- ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական,

6. Արմեն Միխաիլի Մելքումյան- «Ֆիդելիթի Քնսալթինգ» փակ բաժնետիրական ընկերության գործընկեր-կառավարիչ

7. Արայիկ Գառնիկի Ղազարյան- «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության եւ «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս,

8. Դավիթ Լեւոնի Հակոբյան – «Հարկ վճարողների համաշխարհային կազմակերպության» (WTA) լիիրավ անդամ, «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպություն` իրավախորհրդատու

9. Լիզա Ռաֆիկի Գրիգորյան – Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,

10. Վահե Միշայի Գրիգորյան – փաստաբան,

11. Արմեն Շուրայի Հարությունյան – Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր,

12. Արայիկ Միխաիլի Մելքումյան- Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,

 13. Նորա Արայիկի Կարապետյան – Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,

14. Արման Ֆրեդերիկի Սարվարյան – Սըրիի միջազգային իրավունքի կենտրոնի տնօրեն, Սըրիի համալսարանի դասախոս:

ՀՀ ԱՆ տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ