03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նախագահը շնորհավորել է Հայաստանում հրեական համայնքին

Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ տոնական բարձր տրամադրություն: Թող գալիք տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների և ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, արարման ու լիության տարի: Թող շարունակեն զարգանալ դարերի և հազարամյակների պատմություն ունեցող հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վայոց ձորում մասնակցել է մարզխորհրդի նիստին և դիտարկել է խաղողի այգիները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: Նախարարը մարզպետ Էդգար Ղազարյանի հրավերով մասնակցել է մարզխորհրդի նիստին, որում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, վերջին երեք տարիների ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը զեկուցել է մարզում գյուղատնտեսության ներկա վիճակի և իրականացվող աշխատանքների մասին:  «Մարզում մշակվում է հողերի […]

Նախարարը համաձայն է Իշխան Զաքարյանի դիտողությունների հետ

 ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ սեպտեմբերի 23-ին քննարկվել են ՀՀ վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության՝ առողջապահության ոլորտի ուսումնասիրությունների արդյունքները: Նիստին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Վերահսկիչ պալատի վերահսկող հանձնաժողովի նախագահ Վարդան Գեւորգյանը ներկայացրել է կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Նա […]

ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Եվրոպայի խորհրդում

Սեպտեմբերի 22-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր ընդունելություն` Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը: Ողջունելով հյուրերին՝ դեսպան Պապիկյանն իր խոսքում ընդգծեց, որ արդեն 23 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունն ընթանում է ժողովրդավարության կառուցման անդառնալի ուղիով և այդ […]

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրառում է կատարել Պրահայի քաղաքապետարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին Պրահայի քաղաքապետարանում հանդիպում է ունեցել փոխքաղաքապետ Վացլավ Նովոտնիի հետ: Կողմերը անհրաժեշտ են համարել կոնկրետ քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Երևանի և Պրահայի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը: Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Պրահայի կենտրոնում 2014 թվականի ապրիլի 25-ին […]

Հասմիկ Պողոսյանն ընդունել է

  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյան Չանչունին՝ Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ողջունելով դեսպանին, նախարարը շնորհակալություն է հայտնել հայ-չինական մշակութային կապերի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար և համոզմունք հայտնել, որ հայ-չինական մշակութային համագործակցությունը կունենա իր արժանի շարունակությունը: Այնուհետև, նախարարն անդրադարձել է երկուստեք […]

Նախագահի հրամանագրով՝ նշանակվել է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Գարիկ Ավագյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ: Նա մինչև այդ  Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր էր: Հիշեցնենք, Գարիկ Ավագյանն այս պաշտոնում փոխարինեց  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի որդուն՝ Արտակ Զախարյանին: Օրեր առաջ նա պաշտոնանկ էր […]

Սերժ Սարգսյանը մեկնում է Միացյալ նահանգներ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հանրապետության նախագահն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար […]

Շոտլանդիայի հանրաքվեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման դասական օրինակ է. ԱԺ փոխնախագահ /ֆոտո/

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ փոխնախարար Մարտին Տլապայի և Չեխիայի խորհրդարանի սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Միրոսլավ Կրեյչայի հետ: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ հայկական պատվիրակության այցը Չեխիա լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների զարգացման և երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդման […]

Քննարկվել է Վերահսկիչ պալատի հաշվետվությունը

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության` սոցիալական ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքները: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, ՀՀ Վերահսկիչ պալատի` համապատասխան ոլորտի վերահսկողությունն իրականացրած աշխատակիցները` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի