29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վայոց ձորում մասնակցել է մարզխորհրդի նիստին և դիտարկել է խաղողի այգիները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: Նախարարը մարզպետ Էդգար Ղազարյանի հրավերով մասնակցել է մարզխորհրդի նիստին, որում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, վերջին երեք տարիների ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը զեկուցել է մարզում գյուղատնտեսության ներկա վիճակի և իրականացվող աշխատանքների մասին:

 «Մարզում մշակվում է հողերի ընդամենը 28.9% -ը և ներկայումս վարելահողերիօգտագործմանմակարդակովմարզըզբաղեցնումէ 10-րդտեղը: Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը հանրապետությունում վերջին տարիներին էականորեն բարձրացել է` 63%-ից  հասնելով  մինչև 74%: Անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել Վայոց ձորի մարզում նույնպես այս ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ», – իր ելույթում նշել է Սերգո Կարապետյանը:    

Տեղեկացնելով, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ պետական աջակցության ծրագրի շրջանակներում գյուղացիներին մատչելի պայմաններով տրամադրվում են սերմացուներ, պարարտանյութեր, դիզելային վառելանյութ, ինչպես նաև գյուղատնտեսական վարկեր, նախարարը հավաստիացրել է, որ այս ծրագիրը հաջորդ տարի նույնպես կշարունակվի:

Նիստի ընթացքում մասնակիցները ներկայացրել են նաև իրենց մտահոգող խնդիրները, որոնց մեծ մասը վերաբերում էր գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածությանն ու փոքր վերամշակող ընկերությունների ստեղծմանը:

«Հանրապետությունում այժմ ընթացքի մեջ է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) ծրագիրը, որի իրականացման շնորհիվ ծրագրում ընդգրկված մարզերում լուրջ հաջողություններ են գրանցվել: Հաջորդ տարի հանրապետությունում կմեկնարկի CARMAC երկրորդ ծրագիրը, որի մեջ նախատեսվում է ընդգրկել նաև Վայոց ձորի մարզը», – նշել է Սերգո Կարապետյանը, հավելելով, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա լուծում տալ որոշ խնդիրներին:    

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) ծրագրի նպատակն է արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականության բարելավումն ու շարունակական պահպանումը նպատակային համայնքներում, ինչպես նաև ընտրված անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների արտադրանքի շուկայահանման ավելացումը:

Նախարարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում համայնքներում կիրականացվեն նաև արոտների ջրարբիացման աշխատանքներ, կստեղծվեն փոքր վերամշակող ընկերություններ:

Վայոց ձորում վարելահողերի օգտագործման մակարդակը բարձրացնելու նպատակով նիստին որոշում է կայացվել միջոցներ ձեռնարկել մարզում վարելահողերի տարածքները 1000 հեկտարով ավելացնելու ուղղությամբ:  

Այնուհետև նախարարն ուղևորվել է դեպի Արենի համայնք, որի գյուղատնտեսության գերակա ուղղություններն են խաղողագործությունն ու գինեգործությունը: Սերգո Կարապետյանը շրջել է համայնքի խաղողի այգիներում, որոնց ընդհանուր ցանքատարածությունները կազմում են 113 հեկտար: Այստեղ նախարարը զրուցել է  խաղողագործների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Նախարարն այցելել է նաև 1994 թվականին հիմնադրված «Արենի գինու գործարան» ՓԲԸ: Ընկերության տնօրեն Ռաֆիկ Սիմոնյանը նախարարին տեղեկացրել է, որ 2013  թվականին այստեղ մթերվել է 155 տոննա խաղող, իսկ այս տարի նախատեսվում է մթերել 200 տոննա խաղող: Ընկերությունը տարեկան արտադրում է 200 – 250 հազար շիշ գինի, որից 75 հազար շիշն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Այս պահին գործարանում ընթանում են վերազինման աշխատանքներ, որոնք ուղղված են արտադրվող գինու որակի բարձրացմանն ու ծավալների ավելացմանը:

Նախարարի այցի վերջին կանգառը «Հին Արենի» ՓԲԸ-ում էր: Նախարարը շրջել է ընկերությունում, հետևել վերազինման աշխատանքներին, որոնց արդյունքում, արտադրության ծավալները կկազմեն տարեկան 500 հազար շիշ: Ընկերության ղեկավարը նախարարին տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կսկսեն խաղողի մթերումները և այս տարի նախատեսվել է մթերել 150 տոննա խաղող:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ