03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանը Արմավիրում է /ֆոտո/

ախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է Նորապատի հիմնանորոգված միջնակարգ դպրոց, շրջել ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին եւ դպրոցի նոր պայմաններին: Դեռեւս 1971թ. կառուցված դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են ս.թ. սեպտեմբերի 20-ին: Ներկայումս դպրոցում սովորում է 170 աշակերտ՝ 12 դասարանով, դասավանդում է 27 մանկավարժ: Նախագահին զեկուցվել է, […]

Նախարարը դեսպանին հրավիրել է շրջայց կատարել “Արմավիր” քրեակատարողական հիմնարկում

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին (Քեթի) Լիչին։ Նախարարը տիկին Լիչի խնդրանքով ներկայացրել է նախարարության գերակա, ինչպես նաեւ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Հովհաննես Մանուկյանը նշել է նաեւ, որ զգալի աշխատանք է կատարվել դատաիրավական համակարգը բարեփոխելու ուղղությամբ:  Այդ ոլորտը մշտապես  գտնվում է նախարարության ուշադրության […]

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հրավերով սեպտեմբերի 22-ին պաշտոնական այցով մեկնել է Չեխիա: Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Տաճատ Վարդապետյանը եւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Խորհրդարանական պատվիրակությունը Պրահայում հանդիպումներ կունենա Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի, Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյտեխ […]

Աշոտյանը նորից մեկնեց

Էստոնիայի կրթության եւ գիտության նախարար Եվգենի Օսսինովսկիի հրավերով ՀՀ կրթության եւ գիտության Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ից 24-ը մեկնել է Էստոնիայի Հանրապետություն:  Այցի ընթացքում նախատեսվում է Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ կրթության եւ հետազոտության բնագավառում համագործակցության  համաձայնագրի ստորագրում, ինչպես նաեւ հանդիպումներ Էստոնիայի կրթության եւ գիտության ոլորտի պատասխանատուների հետ:

Մենք հաստատակամ ենք իրականացնելու հետեւողական քայլեր՝ ուղղված մեր Հայրենիքի հետագա հզորացմանն ու զարգացմանը

Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության անկախության քսաներեքերորդ տարեդարձի առթիվ: Անկախության ձեռքբերմամբ հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու եւ խաղաղ արարելու իր դարավոր ձգտումը: Պատմականորեն կարճ ժամանակահատվածում մեր երկիրը կյանքի բոլոր ոլորտներում իրականացրեց աննախադեպ լայնածավալ բարեփոխումներ՝ իր արժանի տեղը  զբաղեցնելով համաշխարհային մեծ ընտանիքում: Այսուհետ եւս մենք հաստատակամ ենք իրականացնելու  […]

Անկախությունը շարունակում է կռվախնձոր ու փորձաքար մնալ մեծ ու փոքր երկրների եւ ժողովուրդների համար. ԱԺ նախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել:   Ուղերձում ասված է.   Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ: Ավելի քան երկու տասնամյակ առաջ արդարացիորեն  իրականացրեցինք  մեզ տրված պատմական հնարավորությունը: Անկախությունը շարունակում է կռվախնձոր ու փորձաքար մնալ մեծ ու փոքր երկրների եւ ժողովուրդների համար: […]

Ռուս-հայկական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են դաշնակցային գործընկերության ոգով

Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական եւ հասարակական հատվածի, հոգեւոր դասի ներկայացուցիչներից, անհատներից: Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. “Հարգելի Սերժ Ազատի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության […]

Մեր երկիրն արդեն իր հաստատուն տեղն է զբաղեցնում աշխարհի կայուն զարգացող երկրների շարքում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ “Սիրելի՛երեւանցիներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ։ 23 տարի առաջ իրականություն դարձնելով անկախ պետականության վերականգնման մեր դարավոր երազանքը՝ հայ ժողովուրդը, որպես ուղենիշ ընտրեց ժողովրդավարությունը, սոցիալական արդարությունն ու համամարդկային մյուս արժեքները եւ ձեռնամուխ եղավ սեփական երկրում սեփական պետության կայացման ու ամրապնդման գործընթացին: Եվ […]

Վարչապետն այցելեց Արշակունիների դամբարան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Աղձք՝ Աշտարակի շրջանի նախկին Ձորափ գյուղ,ծանոթացել 4-րդ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու, Արշակունյաց թագավորների 364 թ. կառուցված դամբարանի եւ կիսատ մնացած պեղավայրի ներկայիս վիճակին: Հովիկ Աբրահամյանը լսել է հնագետների առաջարկությունները՝ պեղումները շարունակելու եւ պատմական մշակութային հարուստ ժառանգությունը պահպանելու վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ նախատեսված պեղումների իրականացման նպատակով առաջիկա երեք տարիների […]

Աղվան Հովսեփյանի նոր հրամանները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամաններով նշանակումներ են կատարվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում: Այսպես` Կոմիտեի նախագահի սեպտեմբերի 19-ի հրամանով Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ է նշանակվել Արման Սամվելի Գալստյանը, ում վրա դրվել է նաեւ մարզային քննչական վարչության պետի պարտականությունները: Մեկ այլ հրամանով վարչության պետի տեղակալ է նշանակվել նաեւ Վաղինակ Ռոմիկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի