09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մենք հաստատակամ ենք իրականացնելու հետեւողական քայլեր՝ ուղղված մեր Հայրենիքի հետագա հզորացմանն ու զարգացմանը

Սիրելի հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության անկախության քսաներեքերորդ տարեդարձի առթիվ:

Անկախության ձեռքբերմամբ հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու եւ խաղաղ արարելու իր դարավոր ձգտումը:

Պատմականորեն կարճ ժամանակահատվածում մեր երկիրը կյանքի բոլոր ոլորտներում իրականացրեց աննախադեպ լայնածավալ բարեփոխումներ՝ իր արժանի տեղը  զբաղեցնելով համաշխարհային մեծ ընտանիքում: Այսուհետ եւս մենք հաստատակամ ենք իրականացնելու  հետեւողական քայլեր՝ ուղղված մեր Հայրենիքի հետագա հզորացմանն ու զարգացմանը, մեր ժողովրդի բարեկեցության ապահովմանը: Վստահ եմ, որ մենք ազգովի հասնելու ենք այդ վսեմ նպատակներին՝ ապավինելով մեր  ժողովրդի բոլոր հատվածների միասնականությանը, հարուստ ավանդույթներին եւ ամուր հավատքին:

Հարգելի հայրենակիցներ,

Եվս մեկ անգամ շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ մեր երկրին մաղթում եմ խաղաղություն եւ նորանոր ձեռքբերումներ, իսկ ձեզ՝ յուրաքանչյուրիդ, անձնական երջանկություն եւ բարեկեցություն: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ