04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Վարչապետն այցելեց Արշակունիների դամբարան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Աղձք՝ Աշտարակի շրջանի նախկին Ձորափ գյուղ,ծանոթացել 4-րդ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու, Արշակունյաց թագավորների 364 թ. կառուցված դամբարանի եւ կիսատ մնացած պեղավայրի ներկայիս վիճակին: Հովիկ Աբրահամյանը լսել է հնագետների առաջարկությունները՝ պեղումները շարունակելու եւ պատմական մշակութային հարուստ ժառանգությունը պահպանելու վերաբերյալ:

Վարչապետը նշել է, որ նախատեսված պեղումների իրականացման նպատակով առաջիկա երեք տարիների համար անհրաժեշտ միջոցները կհատկացվեն կառավարության կողմից: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ պատմամշակութային ժառանգության պահպանությունը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:

Աղձք գյուղի պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում 2002 թ.-ին ներառվել է 14 հուշարձան: Այդ թվում 4-րդ դարում կառուցված Աղձք ճարտարապետական համալիրը, Արշակունյաց թագավորների 364 թ. կառուցված դամբարանը (այս մասին հիշատակվում է նաեւ Մովսես Խորենացու “Պատմություն Հայոց”-ում), 6-7-րդ դարի եկեղեցի, մ.թ.ա-2-1 հազարամյակի դամբարան, գերեզմանոց եւ այլն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ