07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեր երկիրն արդեն իր հաստատուն տեղն է զբաղեցնում աշխարհի կայուն զարգացող երկրների շարքում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ

“Սիրելի՛երեւանցիներ,

սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ։ 23 տարի առաջ իրականություն դարձնելով անկախ պետականության վերականգնման մեր դարավոր երազանքը՝ հայ ժողովուրդը, որպես ուղենիշ ընտրեց ժողովրդավարությունը, սոցիալական արդարությունն ու համամարդկային մյուս արժեքները եւ ձեռնամուխ եղավ սեփական երկրում սեփական պետության կայացման ու ամրապնդման գործընթացին: Եվ այսօր մեր երկիրն արդեն իր հաստատուն տեղն է զբաղեցնում աշխարհի կայուն զարգացող երկրների շարքում։ 

Այդքան դժվարությամբ ու թանկ գնով ձեռք բերված անկախության արդյունքում մեր երազած հզոր ու բարեկեցիկ հայրենիքն ունենալու համար, սակայն, դեռ քիչ չեն անելիքներն ու դեռ ունե՛նք անցնելու ճանապարհ: Ուստի, յուրաքանչյուրիս պարտքն է հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրով, նվիրված աշխատանքով կարճել այդ ճանապարհն ու ավելի մոտեցնել այդ բաղձալի օրը: 
Կրկին շնորհավորելով տոնական օրվա կապակցությամբ՝ խաղաղություն ու բարօրություն եմ մաղթում բոլոր հայ ընտանիքներին:

Ստեղծագործ աշխատանք ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում բոլորիս՝ հանուն մեր երկրի ու հայրենիքի հզորացման, հանուն մեր սերունդների ապագայի”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ