19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Նախարարը համաձայն է Իշխան Զաքարյանի դիտողությունների հետ

 ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական

հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ սեպտեմբերի 23-ին
քննարկվել են ՀՀ վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության՝
առողջապահության ոլորտի ուսումնասիրությունների արդյունքները:
Նիստին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ
վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Վերահսկիչ պալատի վերահսկող հանձնաժողովի նախագահ Վարդան Գեւորգյանը
ներկայացրել է կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
Նա տեղեկացրել է, որ վերահսկողությունն իրականացվել է պետության կողմից
երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման ծրագրերի, Հայաստանում
դեղերի շրջանառությանն ուղղված գործողությունների, ինչպես նաեւ
«Առողջապահական» ԾԻԳ-ի կողմից իրականացվող վարկային եւ դրամաշնորհային
ծրագրերի նկատմամբ:

Ըստ այդմ՝ նախորդ տարում 36.0 եւ ավելի միավոր ունեցող անձանց տրամադրվել է
2567 ծառայություն՝ շուրջ 330.000 հազ. դրամ ծավալով: Ընտրանքային սկզբունքով
ստուգվել է 6 բժշկական հաստատություն, 164.000 հազ. դրամ ստուգման ծավալով:
Արձանագրվել է խախտման 72 դեպք՝ 25,039,75 հազ. դրամի չափով:
ՀՀ վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել սոցիալապես անապահով
քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության
կազմակերպման, տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայությունների,
հեմոդիալիզի անցկացման ծառայությունների, դեղերի շրջանառության, գնումների,
սարքավորումների ձեռքբերման գործընթացների ուղղությամբ:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասել է, որ Վերահսկիչ պալատի
դիտողություններն ու առաջարկները հիմնականում արտացոլում են ոլորտում եղած
խնդիրները: Նա հավաստիացրել է, որ նախարարությունը շարունակելու է դրանք
շտկելու քայլերը` համագործակցելով Վերահսկիչ պալատի հետ:
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն ասել է, որ քննարկումը կնպաստի գտնելու
կարգավորման արդյունավետ եղանակներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ